+(374)60-440-552
sitemap
08.09.20

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻՆԱՐԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՅՈՒՂԻՆ

Նորություններ


CARD խմբի` CARD AgroCredit UCO CJSC-ն միանալով SmartAgro, AgriConcept, Agrotrend և Kultiva կազմակերպությունները մշտապես իրականացնում են սոցիալական պատասխանատվության ծրագրեր ՀՀ ողջ տարածքում, որոնց մի մասն ուղղված է նաև սահմանամերձ համայնքների ամրապնդմանն ու զարգացմանը։ Այս անգամ, միանալով  Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության #ԱմուրՏավուշ նախաձեռնությանը, որի նպատակն էր սահմանամերձ գյուղերի թաքստոցների համալրումը հիմնական պարագաներով, այցելեցինք Տավուշի մարզում գտնվող Չինարի սահմանամերձ գյուղ՝ անհրաժեշտ իրերը տրամադրելու համար։ Գտնվելով ադրբեջանական կողմի մշտական հսկողության ներքո, գյուղը հակառակորդի պարբերական կրակահերթերի թիրախն է և հուլիս ամսին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ենթարկվել էր հրետակոծության հակառակորդի կողմից: Այցին ներկա էին նաև Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն ու Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը։

Վստահեցնում ենք, որ մեր խմբի կազմակերպությունների գործունեությունը և ծրագրերը շարունակական են լինելու հատկապես սահմանամերձ համայնքներում, որտեղից էլ սկսվում է մեր անվտանգությունն ու ապահովությունը։  

 

 

Նմանատիպ նյութեր
Տեսնել ավելին