ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ն սկսում է համագործակցությունը աշխարհի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի՝ Եվրոպական ներդրումային բանկի (The European Investment Bank) հետ։ Նոր ներգրավված դրամային վարկային ծրագրի շրջանակներում ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից ֆինանսավորում կտրամադրվի գյուղատնտեսության, գյուղատնտեսական մթերքների վերամշակման, զբոսաշրջության, արտահանումը խթանող և արդյունաբերության ոլորտներում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ) և միջին կապիտալիզացիայի կազմակերպություններին:
Եվրոպական ներդրումային բանկը (The European Investment Bank) համարվում է աշխարհի խոշորագույն ֆինանսական և ներդրումային կառույցներից մեկը և Եվրոպական Միության հիմնական վարկային հաստատությունը: Ունենալով ավելի քան 60 տարվա փորձ նախագծերի ֆինանսավորման ոլորտում՝ EIB-ն իրականացնում է նորարարական նախաձեռնությունների, ենթակառուցվածքների զարգացման, փոքր բիզնեսների և մի շարք այլ ոլորտների ֆինանսավորում: