+(374)60-440-552
sitemap
10.07.24

Երկօրյա դասընթաց աշխատակիցների համար

Նորություններ


 

Ս/թ հունիսի 14-ից 15-ը «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար կազմակերպեց երկօրյա վերապատրաստում և թիմբիլդինգ Աղվերանում։

Վերապատրաստումը վարելու համար կազմակերպությունը հրավիրել էր կանադահայ փորձագետ Լարա Չոլաքյանին, ով աշխատակիցներին ներկայացրեց «Ինքնագիտակից առաջնորդություն․ առաջնորդների ստեղծման բանալին փոխակերպումների դարաշրջանում» խորագրով դասընթաց։ Տեղի ունեցան նաև տարաբնույթ քննարկումներ, խմբային աշխատանքներ։

Վերապատրաստումից բացի Ընկերությունը աշխատակիցների համար կազմակերպել էր նաև ժամանցային միջոցառումներ, այցելություն Բջնիի ամրոց և եկեղեցի։

📈 Կարևորելով աշխատակազմի շարունակական վերապատրաստումների և թիմային ոգին ամրապնդող միջոցառումների անհրաժեշտությունը՝ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հաճախակի է կազմակերպում նմանատիպ միջոցառումներ, և սա էլ այդ ծրագրի մի մասն էր կազմում։

Նմանատիպ նորություններ
Տեսնել ավելին