2022 թվականի հունիսի 29-ից հունիսի 30-ը «ՔԱՐԴ Ագրոկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամ Նվարդ Անանյանը և Արտաքին կապերի ու միջոցների ներգրավման պատասխանատու Արմեն Վարդանյանը մասնակցեցին «Միկրոֆինանսական կազմակերպությունների միության» 24-րդ տարեկան համաժողովին։
Համաժողովն այս տարի գումարվել էր Ստամբուլ քաղաքում։ Համաժողովին մասնակցել են 500+ պրոֆեսիոնալներ (ներդրողներ, փորձագետներ, միկրոֆինասնական ոլորտի մասնագետներ, ՏՏ մատակարարներ և այլն) աշխարհի 40+ երկրներից։ Համաժողովի այս տարվա թեմատիկ ուղղվածությունն էր «Միկրոֆինանսական ներդրումներն անորոշության պայմաններում»։
Համաժողովի նպատակն էր բացահայտել արդի իրականության պայմաններում փոփոխվող ներդրումային լանդշաֆտներն ու նոր ներդրումների հնարավորությունները, առանցքային կանխատեսումներ անել, թե ինչպես կփոխվի ոլորտը հետհամաճարակային, տնտեսական, տեխնոլոգիական, բնապահպանական և այլ մարտահրավերների պայմաններում, հանդիպել նոր առաջնորդների և կերտել նոր համագործակցություններ։
Համաժողովի շրջանակներում «ՔԱՐԴ Ագրոկրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի ներկայացուցիչներն ունեցել են թվով ութ արդյունավետ հանդիպումներ միջազգային ներդրումային ընկերությունների հետ, ներկայացրել կազմակերպության նպատակներն ու խնդիրները, գործունեության առանձնահատկությունները, վարկատեսակները, ակնկալիքները և այլն:
Հանդիպումներ են եղել նաև «Frankfurt School» («Ֆրանկֆուրտի ֆինանսների և կառավարման դպրոց») գերմանական դպրոցի ներկայացուցիչների հետ և քննարկվել համագործակցության հնարավոր եզրեր՝ հատկապես վարկային մասնագետների ու միջին օղակի ղեկավարների համար կազմակերպվող կարճաժամկետ և երկարաժամկետ դասընթացների վերաբերյալ:
Այցն առանձնահատուկ կարևորություն ուներ մեր կազմակերպության ճանաչողության բարձրացման և միջազգային ներդրումային ընկերությունների հետ իրական համագործակցության հիմքեր ստեղծելու տեսանկյունից: Լիահույս ենք, որ ապագայում մեզ սպասվում են արդյունավետ ներդրումներ: