+(374)60-440-552
sitemap
24.01.22

Բացվել է «Արտաշատ» ներկայացուցչությունը

Նորություններ


 

«Արտաշատ» ներկայացուցչությունը սպասարկելու է Արտաշատի, Վեդիի, Արարատի տարածաշրջանները, ինչպես նաեւ Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզի հաճախորդներին:

Ընկերությունն այժմ ունի 4 մասնաճյուղ եւ 2 ներկայացուցչություն, որոնք ապահովում են ծառայությունների հասանելիությունը Հայաստանի ողջ տարածքով:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ վարկային կազմակերպությունը որդեգրել է նոր մոտեցում, ըստ որի՝ մեր ռազմավարությանը համահունչ նոր մասնաճյուղեր եւ ներկայացուցչություններ ենք բացելու մեր վարկառուների, մեր ֆերմերների տնտեսություններին ավելի մոտ տարածքներում՝ այսինքն գյուղական բնակավայրերում, կամ գյուղական բնակավայրերին ավելի մոտ տարածքներում, ինչի շնորհիվ մենք ավելի լավ կհասկանանք ֆերմերների վարկային պահանջմունքները եւ ինչու չէ՝ վարկերի սպասարկումը կկատարվի ավելի արագ եւ դյուրին:

Լիահույս ենք՝ ներկայացուցչության բացմամբ կկարողանանք նպաստել ֆերմերների վաղեմի նպատակների իրականացմանը հօգուտ ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացման»,- նշել է ընկերության գործադիր տնօրեն Մխիթար Ազատյանը:

 
 
Նմանատիպ նորություններ
Տեսնել ավելին