Գումարվեց «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի այս տարվա ամենածավալուն նիստը։ Օրակարգը հագեցած էր ռազմավարական նշանակության և մոտակա տարիների գործունեության պլանավորման հարցերով։
Շուրջ 8 ժամ տևած քննարկումների արդյունքում առաջնային էին Ընկերության կառավարման վերաբերյալ բարեփոխումները, ֆինանսական ցուցանիշների պահպանումը և բարելավումը, գործունեության ընդլայնումը հանրապետությունում, տեղական ու միջազգային ներդրողների հետ աշխատանքը, ինչպես նաև գործառնությունների թվայնացումը։
Ընկերության գործադիր մարմինը հանդես եկավ նաև նոր պրոդուկտների ներդրման առաջարկներով։
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ի խորհրդի անդամները հետևողական կերպով ուսումնասիրեցին ներկայացվող հարցերը՝ առաջարկելով որոշակի ռազմավարական փոփոխություններ, որոնք կապահովեն Ընկերության կայուն զարգացումը։