Մեր մասին
Գործընկերներ
Եվրոպական Ներդրումային Բանկը (ԵՆԲ) հանդիսանում է Եվրամիության վարկատուն և խոշորագույն ֆինանսական հաստատություններից է: Այն օգնում է տնտեսությանը, ստեղծում է աշխատատեղեր, խթանում է հավասարությունը և բարելավում կյանքը ԵՄ քաղաքացիների և զարգացող երկրների մարդկանց համար: ԵՆԲ-ն ունի նախագծերի ֆինանսավորման ավելի քան 60 տարվա փորձ:
Եվրոպական Ներդրումային Բանկը, 4-րդ տրանշի շրջանակներում, մատչելի վարկային միջոցներ է առաջարկում այն տնտեսվարողներին, որոնք ՀՀ օրենսդրությանը համապատասխան իրենց գործունեությունը ծավալում են արտադրության, զբոսաշրջության և գյուղատնտեսության ոլորտներում: Ծրագրի շահառուները տնտեսական գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկություններ (այսուհետ նաև՝ ՓՄՁ) և Միջին կապիտալիզացիայի կազմակերպություններ են (այսուհետ նաև` Միջ-Կապ), որոնք վարկային միջոցներ են ստանում էներգաարդյունավետության բարձրացման («կանաչ ներդրումներ»), կանանց ձեռներեցության և մարզային զարգացման խթանման, ինչպես նաև թվայնացմանն ու ավտոմատացմանն ուղղված ենթավարկերի (նախագծերի) ֆինանսավորման նպատակով։
Ծրագրի հիմնական առավելություններ են`
- շահառուները ֆինանսավորվում են արտոնյալ տոկոսադրույքով, որը էականորեն ցածր է, քան ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից առաջարկվող` առանց ԵՆԲ-ի ֆինանսավորման նմանատիպ այլ վարկերի տոկոսադրույքը
- տրամադրվում է վարկի մարման ճկուն ժամանակացույց, այդ թվում մայր գումարի մարման արտոնյալ ժամանակահատվածով:
ԵՆԲ միջոցներով ֆինանսավորվող ենթածրագրերի Բնապահպանական և սոցիալական հարցերի վերաբերյալ հարցերի դեպքում դիմել ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ, կամ զանգահարել +(374) 60 – 440 - 552 հեռախոսահամարով: