+(374)60-440-552
sitemap

Մեր մասին

Գործընկերներ

Համագործակցություններ Ասիական Զարգացման Բանկ
Ասիական Զարգացման Բանկ
Ասիական Զարգացման Բանկը հիմնադրվել է 1966 թ.-ին՝ այդ ժամանակվանից ի վեր առաջնորդվելով Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում մարդկանց կյանքը բարելավելու նվիրվածությամբ: Զարգացող անդամ պետությունների և այլ բաժնետերերի հետ համագործակցության և ներդրումների ճիշտ կատարման միջոցով Ասիական Զարգացման Բանկը նվազեցնում է աղքատությունը և օգնում է ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ բոլորը կարող են կիսել երկարատև և ընդգրկուն աճի առավելությունները:

Ասիական Զարգացման Բանկը պարտավորություն է ստանձնել օժանդակելու զարգացող անդամ պետություններին առաջադեմ և ժամանակակից տնտեսություն ունենալու հարցում, տնտեսություն, որը ոչ միայն այլ անդամ պետությունների, այլև համաշխարհային տնտեսության մաս կկազմի: Այս ամենն իրականացվում է ենթակառուցվածքներում, առողջապահական ծառայություններում, ֆինանսական ու հասարակական վարչական համակարգերում ներդրումներ կատարելու միջոցով, ինչպես նաև օգնելով ազգերին պատրաստվելու կլիմայի փոփոխությունների ազդեցություններին և ավելի լավ կառավարելու իրենց բնական ռեսուրսները:

Աջակցություն տրամադրելու հիմնական միջոցներն են՝ վարկերը, դրամական նպաստները, քաղաքական երկխոսությունը, տեխնիկական օժանդակությունը և համաչափ ներդրումները: