+(374)60-440-552
sitemap
22.02.23

Մեր մասին

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  ունիվերսալ  վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն:

Մեր առաքելությունն է խթանել համայնքներում արդյունավետ ձեռներեցության զարգացումը:

Մենք տրամադրում ենք համայնքներում արդյունավետ ձեռներեցության կազմակերպման ֆինանսավորում՝

  • հումքի մթերման, արտադրական գործընթացի կազմակերպման և արտադրանքի/ծառայությունների շուկայահանման, գյուղատնտեսական և/կամ առևտրային կարիքների համար վարկեր,
  • գյուղատնտեսական մեքենաների, գյուղգործիքների, ագրոպարենային սարքավորումների և ջերմատնային կոնստրուկցիաների լիզինգ:

Մեր հաճախորդներն են ագրոպարենային ապրանքային շղթայի բոլոր մասնակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական արտադրությամբ, գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ, գյուղատնտեսական տեխնիկայի շահագործմամբ և այլ հարակից գործունեությամբ:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն ղեկավարվում է կորպորատիվ կառավարման լավագույն փորձով, որը երաշխավորում է կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունն իր հիմնադիրներին, պետական կանոնակարգող մարմիններին, հաճախորդներին և գործընկերներին:

Կազմակերպությունն առաջարկում է ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ գյուղատնտեսական արտադրության, վերամշակման և շուկայահանման ողջ շղթայում, որը հաջողությամբ համալրում է կառավարության՝ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը` նպաստելով գյուղական բնակչության կենսամակարդակի կայուն զարգացմանը և զգալիորեն ազդելով աղքատության նվազեցմանը: