Մեր մասին
Գործընկերներ
![Համագործակցություններ Համագործակցություններ](https://www.agrocredit.am/storage/files/capture_1-180x_.png?token=7d1c1b960e3e4f97fef1c3655a9db398)
Սկսած 2014թ-ից «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն համագործակցում է Համաշխարհային Բանկի հայաստանյան գրասենյակի հետ: Համագործակցությունը ծավալվել է Հայաստանի Հանրապետությունում ՀԲ-ի կողմից իրականացվող փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսավորման մատչելիության ծրագրի (AFSME) շրջանակներում, որը կոորդինացվում է Գերմանահայկական հիմնադրամ (ԳՀՀ) Ծրագրի Կառավարման Գրասենյակի կողմից http://gaf.am: Վերոհիշյալ ծրագրի իրականացման գործընթացին «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը մասնակցում է 2011 թ.-ից սկսած: Համաշխարհային Բանկը ստեղծվել է 1944 թ.-ին Բրետտոն-Վուդյան վեհաժողովում կայացած քննարկումների արդյունքում և դրա հիմնական նպատակն է աշխարհում կրճատել աղքատութան մակարդակը: Համաշխարհային Բանկն օժանդակում է զարգացող երկրներին` նրանց տրամադրելով վարկեր և տեխնիկական աջակցություն: Համաշխարհային Բանկի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.worldbank.org կայք էջ, իսկ Հայաստանում Համաշխարհային բանկի գործունեության վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք այցելել http://www.worldbank.org.am կայք էջ: