Մեր մասին
Համագործակցություններ

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոնը (CARD) հայկական հիմնադրամ է, որը հիմնադրվել է 2005 թվականին որպես ԱՄՆ կառավարության կողմից 1993-1996թթ․-ին Հայաստանում իրականացվող գյուղատնտեսական խորհրդատվական ծրագրի, ինչպես նաև 1996-2005թթ․-ին ԱՄՆ Գյուղդեպարտամենտի Մարքեթինգի աջակցության ծրագրի (ԱՄՆ ԳԴ-ՄԱԾ) իրավահաջորդ: CARD-ը նախագծում և իրականացնում է մի շարք աջակցության ծրագրեր, որոնք ուղղված են հարատև աճի ապահովման գերակա կարիքների, ինչպիսիք են՝ • առաջադեմ գյուղատնտեսական տեխնոլոգիաների կիրառման խթանում, • օժանդակություն գյուղատնտեսական մթերքների վերամշակման և տեղական ու արտահանման շուկաներում մրցունակ սննդամթերքների զարգացման (մշակման) ոլորտում, • սննդի անվտանգության և ապահովության բարելավում արտադրության, վերամշակման և մատուցման մակարդակում, • կենդանիների գենետիկական հատկանիշների խթանում, կենդանիների առողջության և անասնաբուծական գործելակերպերի բարելավում, • աջակցություն կառավարության մակարդակով նոր քաղաքականությունների և կանոնակարգերի մշակման հարցում։ Կայք