Հաճախ տրվող հարցեր
-
Ինչպիսի՞ գործոններ են ազդում վարկի տրամադրման վրա
Հաճախորդի վարկի տրամադրման համար դրական գործոններ կարող են հանդիսանալ`
1․ Վարկատուի և հաճախորդի միջև ձևավորված հարաբերությունների պատմությունը
2․ գործարար համբավը
3․ և այլն: -
Ի՞նչ է վարկային ՍՔՈՐ-ը
Սքորը սքորինգային համակարգում ձևավորվող հաճախորդի վարկարժանության գնահատականն է, որը ստացվում է հաճախորդի վերաբերյալ տարաբնույթ հասանելի տեղեկատվության վերլուծության և վիճակագրական մեթոդների կիրառման արդյունքում։ Սքոր գնահատականի հիման վրա կարող է որոշվել հաճախորդի վարկավորման հնարավոր սահմանաչափը, ժամկետը և այլ պայմաններ կոնկրետ վարկատեսակի համար։
Վարկավորման գործընթացում կարող է կիրառվել սեփական սքորինգային համակարգը, ինչպես նաև ԱՔՌԱ վարկային բյուրոյի կողմից տրամադրվող սքորինգային հաշվիչները։
Հաճախորդի ՍՔՈՐ գնահատականի ձևավորման հիմնական գործոններն են,
• ստացված վարկերի քանակը և գումարը
• տրամադրված երաշխավորությունների քանակն ու գումարը
• վճարումների (մարումների) պատմությունը,
• ստացված վարկերի տեսակները,
• ներկայացված նոր վարկային դիմումների քանակը
• ԱՔՌԱ հարցումների քանակը և տեսակը -
Ի՞նչ գործոններ են ազդում վարկի մերժման վրա
Վարկային հայտի մերժման պատճառներից կարող են լինել.
ներկայացված տվյալների /փաստաթղթերի և այլ տեղեկությունների անարժանահավատ կամ ոչ ամբողջական լինելը,
անբավարար եկամուտները,
վատ վարկային պատմությունը, ժամկետանց և/կամ դասակարգված պարտավորությունները /այդ թվում` երրորդ անձանց հանդեպ/,
և այլն: -
Կարո՞ղ եմ վարկ ստանալ, եթե ունեմ վատ վարկային պատմություն։
Դրական վարկային պատմություն ունենալը վարկավորման դեպքում խիստ ցանկալի է, սակայն որոշ դեպքերում մի քանի օրվա ուշացումները կարող են հաշվի չառնվել՝ կախված տվյալ վարկատեսակից: Մանրամասները անհրաժեշտ է քննարկել վարկային մասնագետի հետ՝ այցելելով ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ ՈՒՎԿ ՓԲԸ-ի ցանկացած մասնաճյուղ:
-
Ի՞նչ է տեղի ունենում մարումներն ուշացնելու դեպքում
Քո կողմից սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում ժամկետանց պարավորության նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված տույժեր և տուգանքներ: 3 աշխատանքային օրվա ընթացքում մարումները չկարատելու դեպքում քո ժամկետանց պարտավորության վերաբերյալ տեղեկությունը կգրանցվի վարկային բյուրոյում: Այս դեպքում դա կազդի քո վարկային պատմության վրա և կարող է նաև խոչընդոտ հադիսանալ ապագայում նոր վարկ ստանալիս։
Ի դեպ, դու կարող ես վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել տեղեկություններ քո վարկային պատմության մասին:
Ժամկետանց պարտավորությունները կատարելու դեպքում մարումներն իրականացվում են հետևյալ հերթականությամբ`
1. Տույժ/տուգանքներ
2. Տոկոսագումարներ
3. Մայր գումար -
Ի՞նչ է անվանական և փաստացի տոկոսադրույքը
Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է անվանական տոկոսադրույքի հիման վրա: Վարկի անվանական տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան է կազմում վարկի տարեկան տոկոսագումարը, որը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ տոկոսային արտահայտությամբ: Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի արժույթով օրական կտրվածքով վարկի մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ: Տոկոսագումարի հաշվարկի համար հիմք է ընդունվում 365 օր օրացույցային տարին:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց Է տալիս, թե որքան կարժենա վարկը պատշաճ կերպով և պայմանավորված ժամկետներում պայմանագրով ստանձնած պարտավորությունները կատարելու դեպքում:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը տոկոսագումարները և վարկի տրամադրման ու սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներում և չափերով կատարելու դեպքում:
Տոկոսագումարների մեծությունը որոշվում է տարեկան անվանական տոկոսադրույքի մեծության և վարկի մարման եղանակի հիման վրա: -
Ո՞ր դեպքերում է բռնագանձվում գրավադրվող գույքը
Գրավադրված գույքը կարող է բռնագանձվել, եթե վարկառուն ժամանակին չկատարի տոկոսագումարների և վարկի գումարի մարումները: Գրավի արժեքի անբավարար լինելու պարագայում վարկառուի պարտավորությունները կմարվեն վարկառուի այլ գույքի հաշվին:
-
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ երաշխավոր դառնալուց առաջ:
Երաշխավոր լինելու դեպքում դու ինքդ ես կրում վարկառուի կողմից վարկային պարտավորությունների լրիվ կամ մասնակի կատարման պատասխանատվությունը: Երբ վարկառուն չի մարում կամ մասնակի է կատարում իր վարկային պարտավորությունները, ապա դու ես Վարկատուի առջև կրում այդ վարկի չմարված մասի կատարման համար համապարտ կամ սուբսիդիար պատասխանատվությունը:
Ընդ որում` դու պատասխանատվություն ես կրում նույն ծավալով, ինչ պարտապանը, ներառյալ` տոկոսներ վճարելը, պարտքը բռնագանձելու դատական ծախսերը և պարտապանի կողմից պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու հետևանքով առաջացած պարտատիրոջ վնասները հատուցելը, եթե այլ բան նախատեսված չէ երաշխավորության պայմանագրով:
Դու իրավունք ունես վարկի վճարման համար վարկառուից ստանալու հատուցում, այսինքն՝ կարող ես վարկառուից պահանջել հատուցել Վարկատուին վճարած գումարի տոկոսներն ու վարկառուի փոխարեն պատասխանատվությունը կրելու կապակցությամբ կրած այլ վնասներ:
Վարկատուն իր հերթին պարտավոր է քեզ ծանուցում ուղարկել վարկի հերթական մարումների և կետանցի մասին:
Վարկառուի կողմից վարկը ժամանակին չմարելու դեպքում դա ազդում է նաև քո վարկային պատմության վրա: Այս դեպքում երաշխավորը կարող է հայտնվել «ՎԱՏ ՎԱՐԿԱՌՈՒՆԵՐԻ ՑՈՒՑԱԿ»-ում, ինչըկարող խոչընդոտել ապագայում վարկ ստանալիս: