+(374)60-440-552
sitemap
10.04.21

Ծառատունկ Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում

News


Սուրբ Հարության տոնի 40 օրերի խորհրդով Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու այգում մեր ընկերության աշխատակիցների կողմից ծիրանի 40 ծառեր տնկվեցին։

Մեր կազմակերպության աշխատակիցների կողմից Օշական գյուղի Ս.Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում տնկած ծիրանենիները թող խորհրդանշեն հայ ժողովրդի անկոտրուն կամքն ու հայոց աշխարհի հարատևությունը:

«Մեծ Մասիսի լանջի Ակոռի գյուղը կործանվեց 1840թ. հունիսի 20-ի երկրաշարժի ժամանակ։

Գերմանացի ճանապարհորդ, բնագետ Մորից Վագները այդ երկրաշարժից երեք տարի անց` 1843թ. Խաչատուր Աբովյանի հետ բարձրանում է Ակոռի գյուղի տեղանքը։ Նրանց զարմացնում է, որ երկրաշարժը Ակոռիից ոչ մի հետք չէր թողել, բայց ահա գյուղի հռչակավոր այգուց անվնաս էր մնացել 13 ծիրանենի։

-Այսպիսի հրաշք կարող է միայն Հայոց աշխարհում լինել,- զարմացած բացականչում է Մորից Վագները։- Ամեն ինչ կործանվել է, համարյա բան չի մնացել, բայց ամենակարող շարժը չի կարողացել գետին տապալել հայկական ծիրանենիները»։

Related social
See all