+(374)60-440-552
sitemap

Կորպորատիվ կառավարում

 

Ընկերությունը կարևորում է իր կորպորատիվ կառավարման համակարգի կատարելագործումը և դրա հետ կապում իր հեռահար կայուն զարգացումն ու ժամանակի մարտահրավերների հաղթահարումը։

Ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի Ընդհանուր ժողովն է։

Բաժնետերերի ընդհանուր ժողովին հաշվետու է Ընկերության տնօրենների խորհուրդը: Խորհուրդն իրականացնում է Ընկերության ռազմավարական կառավարումը և վերահսկում է Ընկերության ընթացիկ գործունեությունը:

Ընկերության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է  գործադիր տնօրենը։

Տնօրենների խորհրդին` իր գործառույթներն իրականացնելու հարցում աջակցում է կորպորատիվ քարտուղարը, ում գործունեության ոլորտներն ընդգրկում են կորպորատիվ կառավարման պրակտիկայի կատարելագործումը, խորհրդի պատշաճ գործունեության ապահովումը, կորպորատիվ տեղեկատվության պահպանումն ու բացահայտումը և փոխհարաբերությունների ապահովումը հիմնական շահառուների հետ։

Ընկերությունը ունի վերստուգող (ներքին աուդիտոր), ով պատասխանատու է Ընկերության ներքին հսկողության ու ռիսկերի կառավարման համակարգը բարելավելու համար։

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հայաստանյան այն եզակի կազմակերպություններից է, որն ընդգրկվել է Հայաստանում գործող Բիզնեսի բարեվարքության ակումբում:

Ընդունելով Հակակոռուպցիոն հռչակագրի սկզբունքները և անդամագրվելով Բիզնեսի բարեվարքության ակումբին` Ընկերությունը հավաստում է գործարար բարեվարքության սկզբունքներով առաջնորդվելու, ինչպես նաև թափանցիկ, պատասխանատու ու հաշվետվողական կառավարման համակարգ ձևավորելու իր հանձնառությունը։ Ընկերությունն իր առջև խնդիր է դրել բարելավել իր կորպորատիվ կառավարման համակարգը, ինչպես նաև իր ներդրումն ունենալ Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը և խթանել երկրի տնտեսական առաջընթացը։