Միացե՛ք մեզ, եթե ցանկանում եք ընդգրկվել մեր թիմում, որտեղ անձնական նվիրումը, հավասարությունը և պրոֆեսիոնալիզմը գլխավոր նախապայման են:
-
Ոչ Ֆինանսական ԽրախուսումներԱռողջության ապահովագրությունՈւսուցման և վերապատրաստման հնարավորությունDayOff-ի հնարավորությունԹիմային հավաքույթներ և միջոցառումներ
-
Վարձատրություն և ֆինանսական խրախուսումՄրցունակ աշխատավարձԲոնուսային համակարգՊարգևատրումներՀանգստին կամ ֆիզիկական առողջության վերականգմանն ուղղված ֆինանսական փաթեթ
-
Վարկային մասնագետներ
Տեղադրվել է` 08.04.2025 Վերջնաժամկետ: 30.04.2025Աշխատանքի նկարագրությունՊաշտոն՝ Վարկային մասնագետ , Աշտարակ մ/ճ, Մասիս մ/ճ, Ազատան մ/ճ աշխատելու համարՊահանջներ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն փնտրում է վարկային մասնագետ: Վարկային Մասնագետն իրականացնելու է պոտենցիալ վարկառուների նախնական ուսումնասիրություն, ինչպես նաև տեղում այդ հաճախորդների հետ աշխատանքների կազմակերպում` վարկային առաջարկների կազման համար անհրաժեշտ տեղեկատվության ստացման և ֆինանսական վերլուծություն իրականացնելու նպատակով:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
-Վարկային հաճախորդների ակտիվ ներգրավման աշխատանքների իրականացում,
-նոր և ընթացիկ հաճախորդների հետ մշտական աշխատանքի իրականացում,
-վարկային հայտերի ուսումնասիրություն, այցելություններ -հաճախորդների գործունեության վայր և նրանց ֆինանսատնտեսական և սոցիալական վիճակի վերլուծություն,
-վարկային ռիսկերի գնահատում, ներառյալ հաճախորդների վարկունակության, վճարունակության ևգրավի գնահատում,
-վարկային կոմիտե վարկային գործերի ներկայացում,
-վարկային փաթեթի ձևավորում և վարկերի տրամադրում,
-տրամադրված վարկերի պարբերական մոնիտորինգի իրականացում։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բակալավրի կամ ավելի բարձր որակավորում,
- թիմում աշխատելու ունակություն,
-ՀՀ տնտեսության ընթացիկ զարգացումների վերաբերյալ իրազեկվածություն, մասնավորապես գյուղատնտեսության ոլորտում,
-ՀՀ գյուղական տարածքների վերաբերյալ իրազեկվածությունը ցանկալի է,
- Վարորդական իրավունքի առկայություն (մեքենա վարելու կարողությունը կդիտվի որպես առավելություն):
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
Պայմանական` կախված թեկնածուի մասնագիտական որակավորումից և համապատասխան աշխատանքային փորձից։ Հետագայում այն ունենալու է ուղիղ կապ սպասարկվող վարկային պորտֆելի ծավալից և որակից։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթներ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի և վայրի անվանումը («Վարկային Մասնագետ,Մասիս Մասնաճյուղում») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։
-
Հետգործառնական մասնագետներ
Տեղադրվել է` 08.04.2025 Վերջնաժամկետ: 30.04.2025Աշխատանքի նկարագրությունՊաշտոն Հետգործառնական բաժնի մասնագետ Աշխարհագրական տարածք` Արմավիրի մարզ, ԷջմիածինՊահանջներ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Իրականացնել վարկավորման գործընթացի հետ կապված վարկային, երաշխավորության, գրավի պայմանագրերի պատրաստում:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Իրականացնել գրավի պայմանագրերի կազմում և դրանց նոտարական վավերացում, անհրաժեշտության դեպքում նաև դրանց պետական գրանցում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի սպասարկման գրասենյակներում,
- Ընկերության համակարգչային ծրագրում մուտքագրել հաճախորդի տվյալներ և վարկային, գրավի ու երաշխաավորության պայմանագրեր,
- վարկային փաթեթների կազմում և հաշվառում, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ կապված փաստաթղթերի կազմման և շրջանառության հետ,
- ապահովել հաճախորդի կողմից փաստաթղթերի պատշաճ ստորագրումը։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
- Բարձրագույն տնտեսագիտական կամ տեխնիկական կրթություն,
- Աշխատանքային փորձը բանկերում և/կամ վարկային կազմակերպություններում ցանկալի է,
- Բարդ և արագ փոփոխվող միջավայրում աշխատելու ունակություն,
- Հաղորդակցության և կազմակերպչական հմտություններ,
- Թիմում աշխատելու պատրաստակամություն,
- Բարձր պատասխանատվության զգացում,
- Բազմատեսակ հանձնարարությունների միաժամանակ իրականացման ունակություն,
- Համակարգչային ծրագրերից օգտվելու իմացություն (MS Office),
- Անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է:
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն իր աշխատակիցների համար սահմանում է արտոնությունների փաթեթ, այդ թվում `տարեկան պարգևավճար, ապահովագրական փաթեթ, արտոնյալ պայմաններով բանկային ծառայություններ, բազմաբնույթ վերապատրաստումներ, անհատական մասնագիտական զարգացման պլան և այլն:
ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ
Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել hr@card.am էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Հետգործառնական բաժնի մասնագետ Ազատան մասնաճյուղում») կամ ինքնակենսագրականի (CV) թղթային տարբերակը նեկայացնել Ընկերության գլխամասային գրասենյակ. հասցեն՝ Երևան 0037, Ազատության 1/21 կամ տարածաշրջանային գրասենյակ։