Սույնով ծանուցվում եմ և տալիս եմ իմ անվերապահ համաձայնությունը, որպեսզի «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից կատարվեն ներքոնշյալ հարցումները «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին և վերջինիս խնդրում եմ տրամադրել իմ ներկա և անցյալ, ինչպես նաև ինձ հետ վարկային (փոխառության, երաշխավորության, գրավի և այլն) պայմանագիր կնքելու դեպքում, տվյալ պայմանագրի գործողության ողջ ժամանակահատվածում, բայց ոչ ավելին, քան այդ պայմանագրի ժամկետն է, ցանկացած պահի առանց ինձ նախապես տեղյակ պահելու՝ իմ ապագա ֆինանսական պարտավորությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև այլ տվյալներ, որոնք «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից կարող են հաշվի առնվել ինձ հետ վարկային (փոխառության, երաշխավորության, գրավի և այլն) պայմանագիր կնքելու վերաբերյալ որոշում կայացնելիս և դրա գործողության ժամանակահատվածում։
Տեղյակ եմ, որ վերոնշյալ հարցումները պարտադիր պայման են հանդիսանում դիմում-հայտի ներկայացման համար և գիտակցում եմ, որ նոր վարկային դիմում (ենթանպատակ) ունեցող ցանկացած հարցում կարող է բացասական ազդեցություն ունենալ վարկային սքոր գնահատականի վրա, իսկ մոնիտորինգի և Ֆայկո Սքոր միջակայքի հարցումները ազդեցություն չեն ունենում կամ ցածր ազդեցություն են ունենում վարկային սքոր գնահատականի վրա։
Տալիս եմ իմ համաձայնությունը նաև, որպեսզի «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն հարցում կատարվի «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ («ԷԿԵՆԳ»), ինչպես նաև «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամ և խնդրում եմ վերջիններիս տրամադրել իմ վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, որը կարող է կիրառվել «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից։
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (ՀՀ, ք․ Երևան, Ազատության 1/21, 40) կողմից ծառայություններ մատուցելիս իմ վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն ստանալու, ստացած տեղեկությունները մշակելու (ներառյալ՝ հավաքագրելու, ամրագրելու, օգտագործելու և տրամադրելու), «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» ՓԲԸ-ից, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ անձանց պատկանող տեղեկատվական համակարգերից, էլեկտրոնային տվյալների շտեմարաններից՝ իմ և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի միջև կնքված պայմանագրերի գործողության ողջ ընթացքում։ Ընդ որում՝ իմ վերաբերյալ տեղեկությունները «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն կարող է հավաքագրել իրավաչափ ցանկացած եղանակով, ինչպես ինձանից, այնպես էլ՝ օրենքով չարգելված ցանկացած աղբյուրներից, որն ուսումնասիրվելու և օգտագործվելու է ծառայությունների մատուցման հետ կապված ցանկացած գործընթացում և պահպանվելու է 20 (քսան) տարի ժամկետով՝ առանց փոխանցելու դրանք երրորդ անձանց, բացառաությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
Համաձայն եմ, որպեսզի իմ տվյալները փոխանցվեն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ին, ՀՀ կենտրոնական բանկին, պետական իրավասու մարմիններին։ Սույն համաձայնությունը/ անձնական տվյալները կարող են հետ կանչվել, ուղղվել, ոչնչացվել, իսկ տվյալների մշակումը՝ դադարեցվել իմ գրավոր դիմումի հիման վրա, բացառաությամբ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
Գիտակցում եմ, որ տրամադրված և/կամ հավաքագրված տեղեկությունները և տվյալները, կախված դրանց բովանդակությունից կարող են ազդել «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից կայացվող համապատասխան որոշման վրա։
Հաստատում եմ նաև, որ ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի կողմից տեղեկացվել եմ գործող սպասարկման սակագներին։