Logo

Վարդան Բաբայան

 

Ֆինանսական տնօրեն/Գլխավոր հաշվապահ/վարչության անդամ 

Վարդան Բաբայանը ծնվել է 1969թ.-ի հունիսի 28-ին:

Ավարտել է Երևանի ճարտարագիտական համալսարանի Էլեկտրոէներգետիկայի ֆակուլտետը,  այնուհետև մասնակցել մի շարք վերապատրաստումների ինչպես Հայաստանում, այնպես արտերկրում:

Աշխատանքային կարիերան սկսել է 1995թ.-ին որպես առաջատար մասնագետ «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում, որից հետո 1996թ.-ին աշխատանքի է անցել Կենտրոնական բանկում՝ որպես Վերահսկողության, կարգավորման և լիցենզավորման գլխավոր վարչության առաջատար մասնագետ: 2000-2002թթ.-ի ընթացքում աշխատել է «Հայագրոբանկ» ԲԲԸ-ում՝ որպես Ներքին աուդիտի վարչության Տեսչական վերահսկողության բաժնի ղեկավար:

2002-2012թթ.-ի ընթացքում աշխատել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ-ում՝ զբաղեցնելով վերահսկողության վարչության պետի տեղակալի, գլխավոր հաշվապահի, ներքին աուդիտի վարչության պետ, և, ի վերջո, գործադիր տնօրենի խորհրդականի պաշտոնները:

2012-2018թթ.-ի ընթացքում աշխատել է «Ֆասթ կրեդիտ կապիտալ» ՈւՎԿ ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ:

2018թ.-ին նշանակվել է Ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»ՈւՎԿ ՓԲԸ-ում:

2019թ.-ից զբաղեցնում է Ֆինանսական տնօրենի/գլխավոր հաշվապահի պաշտոնը«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»ՈւՎԿ ՓԲԸ-ում: