2009թ.-ի մայիս ամսից «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն համագործակցում է ՀՄՀ-Հայաստանի հետ Ջրից դեպի Շուկա ծրագրի Վարկային բաղադրիչի շրջանակներում:
Վարկային բաղադրիչի նպատակն է գյուղատնտեսության ոլորտում վարկերի մատչելիության ընդլայնումը, ՀՀ տարածքում գործող ֆերմերային տնտեսությունների կողմից արտադրվող արտադրանքի ծավալների ավելացումը:
«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ–ն 2009թ. մայիս ամսից Ջրից դեպի Շուկա ծրագրի Վարկային բաղադրիչի շրջանակներում հաջողությամբ համագործակցում է ՀՀ մարզերում անհատ ֆերմերների, ֆերմերային տնտեսությունների, ինչպես նաև գյուղատնտեսական մթերք վերամշակող կազմակերպությունների հետ և մինչ օրս նրանց տրամադրվել է ավելի քան երկու հարյուր վարկեր, որոնց հանրագումարը կազմում է 1,255,550,000 ՀՀ դրամ: Վարկերն օգտագործվել են բարձրարժեք գյուղատնտեսության մշակաբույսերի արտադրության, ջերմոցների և մրգերի պահպանման, սառնարանների կառուցման, պտղատու այգիների հիմնման, գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների ձեռքբերման և արդիականացման, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման և շուկայահանման նպատակներով: