Լիզինգ
- 100,000–50,000,000 ՀՀ դրամ և 200-100,000 ԱՄՆ դոլար
- Պայմանագրի ժամկետներն են 3-84 ամիս
- Տոկոսադրույքը կազմում է տարեկան 11,5-18% (ՀՀ դրամ) կամ 9-12% (ԱՄՆ դոլար)
- Վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է 11.92-23.6 % (ՀՀ դրամ) կամ 9.37-12.57 % (ԱՄՆ դոլար)
- Կանխավճարի նվազագույն չափը կազմում է գույքի արժեքի 10%
- Լիզինգի առարկայի պարտադիր ապահովագրում
- Պարբերական հավասարաչափ մարումներ
- Լիզինգի տրամադրումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով` գումարը փոխանցելով հիմնական միջոցի մատակարար կազմակերպությանը, որին նախօրոք կընտրի լիզինգառուն
- Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող է հանդես գալ ձեռքբերվող գույքը և/կամ երաշխավորություն
- Լիզինգի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է առավելագույնը 10 օրվա ընթացքում
- Լիզինգի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշում կայացնելու վրա ազդող գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը:
- Պայմանագրի ավարտից հետո լիզինգառուն կարող է սեփականության իրավունքով գնել լիզինգով իրեն տրամադրված հիմնական միջոցը՝ վճարելով լիզինգային պայմանագրով սահմանված գումարը, որը չի գերազանցի լիզինգով տրամադրված գույքի արժեքի 1%-ը:
- Լիզինգառուի կողմից լիզինգավճարների մարումները ժամկետին չկատարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային բյուրոյում:
- Լիզինգառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում՝ լիզինգով տրամադրված գույքի հաշվին պարտավորությունները լիովին չմարելու պարագայում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել լիզինգառուի այլ գույքի և/կամ միջոցների հաշվին:
- Լիզինգի տրամադրման համար կարող է պահանջվել լրացուցիչ երաշխավորություններ և/կամ գրավ(շարժական կամ անշարժ գույք, կամ այլ գույք, որի վրա ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է տարածել բռնագանձում):
Լիզինգավճարների հաշվարկը
Լիզինգառուն վճարում է լիզինգավճար, որը հավասար է գույքի գնման, տեղափոխման, մաքսազերծման (ներկրման դեպքում), տեղակայման և լիզնիգի տոկոսների հանրագումարից հանած Լիզինգառուի կողմից վճարված կանխավճարը: Լիզինգավճարների պարբերականությունը սահմանվում է պայմանագրով նախատեսված հավասարաչափ պարբերականության բաշխված (օրինակ ամսական կամ եռամսյակային):
Լիզինգավճարների հաշվարկի օրինակ.
Այսպես, լիզինգով տրամադրվող գույքի գնման, տեղափոխման, մաքսազերծման (ներկրման դեպքում), տեղակայման հանրագումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ, տոկոսադրույքը (տարեկան թանկացում) 14% տարեկան, 60 ամիս մարման ժամկետով, 10% կանխավճարով լիզինգի դեպքում ամսեկան լիզինգավճարը կկազմի`209,041 ՀՀ դրամ:
Այլ վճարներ
Վարկի տրամադրման միջնորդավճար՝ բոլոր լիզինգներիի դեպքում 1%, իսկ սուբսիդավորվող լիզինգի դեպքում՝ ոչ ավելի, քան 15.000 ՀՀ դրամ: ԱՄՆ դոլարով տրամադրվող լիզինգներից տրամադրման միանվագ վճար չի գանձվում։
Տույժեր
- Լիզինգավճարները ուշացնելու դեպքում սահմանվում է տուժանք ժամկետանց գումարի ուշացված յուրաքնաչյուր օրվա համար 0.1%-ի չափով:
- Լիզինգային պայմանագրով սահմանված ժամկետից շուտ լիզինգի մարման դեպքում մարված գումարի 1%-ի չափով:
Լիզինգի հաստատման և տրամադրման ժամկետներ
Ընկերության կողմից լիզինգի հայտի վերաբերյալ որոշման կայացումը և դրա մասին լիզինգի հայտ ներկայացնողին տեղեկացնելն ու լիզինգը լիզինգառուին տրամադրումը կատարվում է առավելագույը 30 օրվա ընթացքում, այն դեպքում, երբ լիզինգի առարկայի ձեռքբերման համար կան հստակ պայմանավորվածություններ լիզինգի առարկայի մատակարարի հետ:
- «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ» - «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՌՈՂԻՑ
- «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
- www.fininfo.am «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»
- ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
- «ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ»
- ԼԻԶԻՆԳԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՀԵՏ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ ԼԻԶԻՆԳՈՎ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՉՄԱՐԵԼՈՒ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐՈՒՄԸ ԼԻԶԻՆԳԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻ ԵՒ/ԿԱՄ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐ ՀԱՄԱՐ
- ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՆՔՆ Է ԿՐՈՒՄ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍԻՆՔՆ, ԵՐԲ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ԴՈՒՔ ԵՔ ՎՃԱՐԵԼՈՒ ԻՐ ՓՈԽՈՐԵՆ, ՎԱՏԱՆԱԼՈՒ Է
ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԶՐԿՎԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ: - ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՕՐԻՆԱԿ:
- ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ:
- 7 ՕՐ ԱՌԱՋ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ԵՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:
- ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԵՆԱՈՒՇԸ ՄԵԿ ՕՐ ՀԵՏՈ, ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
- ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԿԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ:
- ՎԱՐԿԱՌՈՒԻՑ ՀԵՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՐԱԾ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԸ:
Լիզինգի համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.
Իրավանաբական անձանց համար
- Լիզինգի հայտ-դիմում
- Տնօրենի նշանակման մասին որոշում (հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն): Եթե տնօրենը հանդես չի գալիս որպես գործարքի կոմ ապա լիզորված անձի լիազորագիր տրված տնօրենի կամ այլ իրավասու մարմնի կողմից
- Տնօրենի կամ լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Պետ.ռեգիստրի գրանցման վկայական կից ներդիրով (պատճեն) և հարկային կոդը
- Կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր (պատճե)
- ֆինանսական հաշվետվություններ վերջին ֆինանսկան տարվա և ընթացիկ տարվա վերջին եռամսյակի
- տեղեկանքներ հարկային և կենսաթոշակային մարմիններից պարտքերի վերաբերյալ
- Հայտատուի իրավասու մարմանի որոշումը լիզինգ ստանալու և, անհրաժեշտության դեպքում, դրա հետ կապված հայտատուի (կամ այլ անձանց) գույքը (իրավունքները) գրավ դնելու վերաբերյալ
- գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր
Ֆիզիկական անձանց համար
- Լիզինգի հայտ-դիմում
- Անձը հաստատող փաստաթուղթ
- Անհրաժեշտության դեպքում գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- Եկամուտների մասին տեղեկություններ (աշխատավարձ կամ այլ եկամուտներ)
- Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր