Logo

Գյուղտեխնիկայի և գյուղգործիքների լիզինգ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ

ՀՀ տարածքում գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ գյուղացիական տնտեսությունները։
  • տրակտորների և գյուղատնտեսական այլ տեխնիկայի ձեռքբերում
  • գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների ձեռքբերում

Ֆիզիկական անձինք

  • դիմողի և իր հետ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթղթեր
  • անհատ ձեռնարեցների դեպքում նաև Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից
  • գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, սարքավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
  • տեղեկանքներ գյուղապետարանից գույքերի և անասնագլխաքանակի վերաբերյալ
  • այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

Իրավաբանական անձինք

  • կանոնադրություն
  • ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից Էլեկտրոնային քաղվածք
  • բաժնետեր/երի վերաբերյալ տեղեկատվություն
  • ղեկավարի անձը հաստատող փաստաթղթեր
  • իրավասու մարմնի որոշում ֆինանսավորման վերաբերյալ
  • տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
  • հարկային հաշվետվություններ
  • տնտեսական գործունեության մեջ մասնակցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեղնիկա, տրանսպորտային միջոց, սարգավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
  • տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, սարքավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
  • այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը

  • գույքի սեփականության իրավունքի վկայական
  • գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք
  • գույքի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթղթեր / իրավաբանական անձի դեպքում՝ Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից և գրավադրման վերաբերյալ իրավասու մարմնի որոշում
  • գույքի ձեռքբերման հիմքեր
Արժույթ ՀՀ դրամ
Գումար 100,000 – 50,000,000
Ժամկետ 3 – 84 ամիս
Տարեկան տոկոսադրույք 9,5% – 12,9 %
Փաստացի տոկոսադրույք 9,92% – 13,57%
Տրամադրման միջնորդավճար
Կանխավճար Ձեռքբերվող գույքի արժեքի 20% և ավել
Լիզինգի մարում Ամսական հավասարաչափ կամ սեզոնային
Ապահովություն Ձեռքբերվող գույք և/կամ լրացուցիչ գույք և/կամ երաշխավորություն
Տուժանք
Ժամկետանց գումարի ուշացված յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է  տուժանք ժամկետանց գումարի 0,1%-ի չափով
Վաղաժամկետ մարման տուժանք

Պայմանագրի ավարտից հետո լիզինգառուն կարող է սեփականության իրավունքով գնել լիզինգով իրեն տրամադրված հիմնական միջոցը՝ վճարելով լիզինգային պայմանագրով սահմանված գումարը:

Գույքի ձևակերպման ժամանակ առաջացող հավելյալ վճարներ

Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքի պետական գրանցում 3,000 ՀՀ դրամ
Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցում 2,000 ՀՀ դրամ
Ապահովագրություն Վարձակալվող գույքի արժեքի 0,35%

Լիզինգավճարների հաշվարկը

Լիզինգառուն վճարում է լիզինգավճար, որը հավասար է գույքի գնման, տեղափոխման, մաքսազերծման (ներկրման դեպքում), տեղակայման և լիզինգի տոկոսների հանրագումարից հանած Լիզինգառուի կողմից վճարված կանխավճարը: Լիզինգավճարների չափը և պարբերականությունը սահմանվում է պայմանագրով:

Լիզինգավճարների հաշվարկի օրինակ.

Լիզինգով տրամադրվող գույքի գնման, տեղափոխման, մաքսազերծման (ներկրման դեպքում), տեղակայման հանրագումարը կազմում է 1,000,000 ՀՀ դրամ, տոկոսադրույքը (տարեկան թանկացում) 12% տարեկան, 12 ամիս մարման ժամկետով, 20% կանխավճարով լիզինգի դեպքում ամսական լիզինգավճարը կկազմի` 71,079 ՀՀ դրամ։

ԼԻԶԻՆԳԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ

  • Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիությունը։
  • «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
  • ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով կարող եք այցելել «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» էլեկտրոնային հարթակը՝ fininfo.amհասցեով։
  • Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ապագայում վարկ ստանալուն։

  • Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։

Լիզինգառուն պիտի գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:

ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ

  • Դուք կրում եք լիզինգի մարման պատասխանատվությունը, այսինքն լիզինգառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում, Դուք եք վճարելու նրա փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր սեփական գույքից։
  • Ձեզ տրամադրվելու է երաշխավորության պայմանագրի, լիզինգի պայմանագրի և մարման ժամանակացույցի օրինակը։
  • Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր նախընտրած եղանակով։
  • Պայմանագրի պայմանների փոփոխության դեպքում յոթ օր առաջ Դուք ծանուցվելու եք։
  • Լիզինգի մարման ուշացման դեպքում ամենաուշը մեկ օր հետո Ձեզ տեղեկացնելու են այդ մասին։
  • Դուք ցանկացած ժամանակ իրավունք ունեք լիզինգատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի վերաբերյալ։