Ագրոպարենային սարքավորումների լիզինգ տոկոսադրույքի սուբսիդավորմամբ
- տրակտորների և գյուղատնտեսական այլ տեխնիկայի ձեռքբերում
- գյուղատնտեսական գործիքների և սարքավորումների ձեռքբերում
- վերամշակման և մթերման համար նախատեսված սարքավորումների, հոսքագծերի ձեռքբերում
Ֆիզիկական անձինք
- դիմողի և իր հետ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթղթեր
- անհատ ձեռներեցների դեպքում նաև Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից
- այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
Իրավաբանական անձինք
- կանոնադրություն,
- ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից Էլեկտրոնային քաղվածք
- բաժնետեր/երի վերաբերյալ տեղեկատվություն
- ղեկավարի անձը հաստատող փաստաթղթեր
- իրավասու մարմնի որոշում ֆինանսավորման վերաբերյալ
- տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
- հարկային հաշվետվություններ
- այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը
- գույքի սեփականության իրավունքի վկայական
- գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք
- գույքի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթղթեր / իրավաբանական անձի դեպքում՝ Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից և գրավադրման վերաբերյալ իրավասու մարմնի որոշում
- գույքի ձեռքբերման հիմքեր
Արժույթ | ՀՀ դրամ | |
Գումար | 100,000 – 50,000,000 | |
Ժամկետ | 3 – 84 ամիս | |
Տարեկան տոկոսադրույք | 9,5% – 12,9 % | |
Փաստացի տոկոսադրույք | 9,92 % – 13,57 % | |
Տրամադրման միջնորդավճար | 1% | |
Կանխավճար | Վարկի մարումներն իրականացվում են ճկուն ժամանակացույցով, սակայն ոչ պակաս, քան տարեկան 2 անգամ | |
Լիզինգի մարում | Ամսական հավասարաչափ կամ սեզոնային | |
Ապահովություն | Ձեռքբերվող գույք և/կամ լրացուցիչ գույք և/կամ երաշխավորություն | |
Տուժանք |
Ժամկետանց գումարի ուշացված յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է տուժանք ժամկետանց գումարի 0,1%-ի չափով | |
Վաղաժամկետ մարման տուժանք | – |
Պայմանագրի ավարտից հետո լիզինգառուն կարող է սեփականության իրավունքով գնել լիզինգով իրեն տրամադրված հիմնական միջոցը՝ վճարելով լիզինգային պայմանագրով սահմանված գումարը:
Գույքի ձևակերպման ժամանակ առաջացող հավելյալ վճարներ
Գյուղատնտեսական տեխնիկայի սեփականության իրավունքի պետական գրանցում | 3,000 ՀՀ դրամ |
Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ վարձակալության իրավունքի պետական գրանցում | 2,000 ՀՀ դրամ |
Ապահովագրություն | Վարձակալվող գույքի արժեքի 0,35% |
Լիզինգավճարների հաշվարկը
Լիզինգառուն վճարում է լիզինգավճար, որը հավասար է գույքի գնման, տեղափոխման, մաքսազերծման (ներկրման դեպքում), տեղակայման և լիզինգի տոկոսների հանրագումարից հանած Լիզինգառուի կողմից վճարված կանխավճարը: Լիզինգավճարների չափը և պարբերականությունը սահմանվում է պայմանագրով:
Լիզինգավճարների հաշվարկի օրինակ.
Լիզինգով տրամադրվող գույքի գնման, տեղափոխման, մաքսազերծման (ներկրման դեպքում), տեղակայման հանրագումարը կազմում է 1,000,000 ՀՀ դրամ, տոկոսադրույքը (տարեկան թանկացում) 12% տարեկան, 12 ամիս մարման ժամկետով, 20% կանխավճարով լիզինգի դեպքում ամսական լիզինգավճարը կկազմի` 71,079 ՀՀ դրամ։
Լիզինգառուի համար
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիությունը։
- «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
- ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով կարող եք այցելել «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» էլեկտրոնային հարթակը՝ fininfo.amհասցեով։
- Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ապագայում վարկ ստանալուն։
- Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
Լիզինգառուն պիտի գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐ ՀԱՄԱՐ
- Դուք կրում եք լիզինգի մարման պատասխանատվությունը, այսինքն լիզինգառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում, Դուք եք վճարելու նրա փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր սեփական գույքից։
- Ձեզ տրամադրվելու է երաշխավորության պայմանագրի, լիզինգի պայմանագրի և մարման ժամանակացույցի օրինակը։
- Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր նախընտրած եղանակով։
- Պայմանագրի պայմանների փոփոխության դեպքում յոթ օր առաջ Դուք ծանուցվելու եք։
- Լիզինգի մարման ուշացման դեպքում ամենաուշը մեկ օր հետո Ձեզ տեղեկացնելու են այդ մասին։
- Դուք ցանկացած ժամանակ իրավունք ունեք լիզինգատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի վերաբերյալ։