Logo

ՋՀՀ վարկ

  • ՀՀ տարածքում գործող գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներին 1 տարի և ավել անդամակցություն ունեցող ֆերմերները
  • Զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ կամ ձեռներեցությամբ և ունեն աշխատանքային փորձ այդ ոլորտում
  • Երաշխավորված լինեն կոոպերատիվների ընդհանուր ժողովի կողմից
  • Չեն զբաղվում չարտոնագրված կամ օրենքով արգելված այլ գործունեությամբ
Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպում (շրջանառու միջոցների համալրում)
  • 100,000-1,000,000 ՀՀ դրամ
  • վարկերը տրամադրվում են մինչև 12 ամիս ժամկետով
  • վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 10%
  • վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի ընթացիկ մնացորդի նկատմամբ
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի ընթացիկ մնացորդի նկատմամբ
  • Որպես ապահովություն հանդես է գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորությունը
  • Վարկի և տոկոսագումարի վճարումը կատարվում է համաձայն վարկառուի դրամական հոսքերի, սակայն վճարումների հաճախականությունը պետք է լինի ոչ պակաս քան երկու անգամ 12 ամսվա ընթացքում
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը` վարկի դիմելիս կամ ստանալիս վարկառուն պետք է չունենա ժամկետանց կամ խնդրահարույց պարտավորություններ:
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը
  • Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային բյուրոյում:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում պատասխանատվություն են կրում ինչպես տվյալ վարկառուն, անյպես էլ երաշխավորող անձիք՝ իրենց գույքի և/կամ այլ միջոցների հաշվին
  • Վարկերի տրամադրման համար երաշխավորող անձանց քանակը որոշվում է հետևյալ կերպ`
    • 1,000,000 ՀՀ դրամ ներառյալ` առնվազն 1 երաշխավոր

Վարկերի տոկոսադրույքի հաշվարկը

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով՝ տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում:

Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է, քան սահմանվածը տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկայինի կրկնակի տոկոսը:

Վարկի տոկոսագումարների հաշվարկի օրինակ.

Վարկի տոկոսադրույքի հաշվարկի պարզ օրինակ է` (Վարկի գումար*տոկոսադրույք)/ ամիսների քանակ (կամ օրերի քանակ)

Այսպես` 500,000 ՀՀ դրամ10% տարեկան տոկոսադրույքով 12 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսների միջին վճարման չափը կկազմի`600,000* 0.10/12=5,000 ՀՀ դրամ, որից վճարում է ընդամենը 1667 ՀՀ դրամ տոկոսագումար:

Այլ վճարներ

  • Վարկի տրամադրման միանվագ վճար չի գանձվում

Տույժեր

  • Վարկի տոկոսների և/կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում սահմանվում է տուգանք ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0.1%-ի չափով:

Ուշադրություն
Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ վարկառուի և/կամ խմբի անդամների գույքի և/կամ այլ միջոցների բռնագանձման և իրացման ուղղությամբ:

Վարկի հաստատման և տրամադրման ժամկետներ

Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը և դրա մասին վարկային հայտ ներկայացնողին տեղեկացնելն ու վարկը վարկառուին տրամադրումը կատարվում է առավելագույը 30 օրվա ընթացքում:

Վարկ ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • Վարկային դիմում-հայտ
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Եկամուտների մասին տեղեկություններ (գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ և այլ եկամուտներ)
  • Անհրաժեշտության դեպքում՝ սեփականության իրավունքով վարկառուին պատկանող անշարժ և/կամ շարժական գույքի սեփականության վկայականների պատճեններ