Logo

Սպառողական վարկեր

Ռեզիդենտ ֆիզիկական անձինք, ովքեր ունեն կայուն ամենամսյա եկամուտներ և Ընկերության կողմից սահմանված չափանիշների համաձայն բավարար վարկունակություն
Բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված ապրանքների և/կամ ծառայությունների ձեռքբերում, ծախսերի ֆինանսավորում
  • 300.000 – 2.000.000 ՀՀ դրամ
  • ժամկետները մինչև 36 ամիս
  • Վարկերի տոկոսադրույքը կազմում է տարեկան 20-24% (ՀՀ դրամ)
  • Տրամադրման վճար՝ 3%

Վարկերի տրամադրման համար երաշխավորող անձանց քանակը որոշվում է հետևյալ կերպ`

  • մինչև 500.000 – առնվազն 1 անձի երաշխավորություն
  • 500.001 – 1.000.000 դրամ – 2 անձի երաշխավորություն
  • 1.000.001 – 2.000.000 դրամ – 3 անձի երաշխավորություն

որպես ապահովության ամրացում/լրացում կարող է կիրառվել գույքի գրավադրում

  • Տրամադրման հիմք են հանդիսանում աշխատանքի վայրից տեղեկանքով հիմնավորված եկամուտները
  • Տրամադրման եղանակներն են՝
    • Փոխանցում վարկառուի բանկային հաշվին
    • Ընկերության բանկային հաշվից չեկով կանխիկացում
  • Մարումն իրականացվում է անուիտետային վճարումներով
Վարկ ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

  • Վարկառուի անձը հաստատող փաստաթղթեր՝ անձնագիր, սոցքարտ, տեղեկանք աշխատավայրից (առնվազն 6 ամսվա անընդմեջ աշխատանքային փորձ), եկամուտները հավաստող այլ փաստաթղթեր (եթե առկա են)
  • Ապահովությանը վերաբերվող փաստաթղթեր՝ երաշխավոր անձանց անձնագրերի և սոցքարտերի պատճեններ:
  • Ըստ անհրաժեշտության պահանջվող այլ փաստաթղթեր՝ գրավի առարկայի սեփականության վկայականը, գրավի առարկայի սեփականատերերի անձնագրերի պատճեններ, գրավի առարկայի սեփականության հիմքերի պատճեններ, գրավի առարկայի միասնական տեղեկանք, քաղվածք բանկային հաշվից առնվազն վերջին 6 ամսվա, վարկառուի և ընտանիքի սեփականությունը հավաստող փաստաթղթեր, ընտանեկան այլ եկամուտները հավաստող փաստաթղթեր