Logo

Բաժնետերեր

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերության ուղղակի նշանակալից մասնակից է հանդիսանում «Ագրովիժն» հոլդինգային ընկերության բաժնետոմսերի 100% մասնակցությամբ:

Համաձայն «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպոթյուն Փակ Բաժնետիրական Ընկերության կանոնադրության 6.6 կետի (ժ) ենթակետի` ընկերության տարեկան շահաբաժինների վճարման վերաբերյալ որոշումն ընդունվում է Բաժնետերերի Ընդհանուր ժողովը, որն էլ սահմանում է վճարման կարգն ու պայմանները:

Ընկերությունը 2013 թվականի գործունեության շահույթից իր միակ բաժնետիրոջը վճարել է 15,000,000 (տասնհինգ միլիոն) ՀՀ դրամ շահաբաժին՝ համաձայն կազմակերպության Բաժնետերերի Ընդհանուր ժողովի կողմից ընդունված համապատասխան որոշման:

Հայտարարություններ

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն Փակ Բաժնետիրական Ընկերության յուրաքանչյուր մասնակից համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասի իրավունք ունի ստանալու կազմակերպության վերջին տարեկան հաշվետվություների և արտաքին աուդիտի եզրակացության պատճենները:
Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 2%-ին և ավելիին տիրապետող յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի ստանալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով սահմանված տեղեկությունները: