Logo
July 21, 2016

Ս.թ. հունիսի 23-ից 24-ը «Միկրոֆինանսական կենտրոն»-ը Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կազմակերպել էր միկրոֆինանսական ամենամյա համաժողովը, որին մասնակցում էին ոլորտի մասնագետներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Հայաստանից։ Համաժողովի գլխավոր նպատակն էր բարձրացնել միկրոտնտեսագիտության և ֆինանսների գծով մասնագիտացված աշխատակիցների արդյունավետությունը։ «Միկրոֆինանսական կենտրոն»-ը նախաձեռնել էր երեք տարբեր ուսուցողական շրջագայություններ՝ մասնակիցների նորարարական փորձը բարելավելու նպատակով։ Նշված շրջագայությունները հետևյալն էին՝ կին ձեռներեցների մուտքը ֆինանսներ, Ալբանիայի կոոպերատիվ մոդելը և ոչ-ճյուղավորված բանկային սիստեմում ֆինանսական ներագրավածության բարձրացումը։

Հայաստանից երկու ներկայացուցիչներն էին՝ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանը և «Մասիս» մասնաճյուղի ղեկավար Մխիթար Ազատյանը։ Ըստ պարոն Ազատյանի, «Միկրոֆինանսական կենտրոն»-ը ամեն տարի կազմակերպում է նմանատիպ համաժողովներ տարբեր երկրներում։ Նա նշեց, որ Ալբանիայում նրանք ականատես են եղել  ֆինանսների հետ կապված տարբեր քննարկումների և ծանոթացել են Տիրանայում գտնվող տարբեր ֆինանսական կազմակերպությունների հետ։

Միկրոֆինանսական համաժողովը զարգացրեց մասնակիցների գործնական հմտությունները՝ նրանց համար հնարավորություն ստեղծելով կիսվելու տարբեր մտքերով ֆինանսների և միկրոտնտեսագիտության ասպարեզում: Օրինակ, հաճախորդների պարտքի կուտակման կանխարգելման մասին դասընթացի ընթացքում մասնակիցները վերլուծեցին իրենց գիտելիքները և փորձը նախկինում տեղի ունեցած ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ։ Ավելին, նրանք սովորեցին ինչպես կայացնել ճիշտ որոշում՝ կախված հաճախորդների պարտքի չափից, ինչպես նաև ինչպես օգնել հաճախորդներին ընտրելու տեղական կամ արտաքին արժույթ։ Փորձառական և տեսական գիտելիքների շնորհիվ միկրոֆինանսական համաժողովը մասնակիցներին փոխանցեց համապատասխան գիտելիքներ։

Մասնակիցները դասընթացների ընթացքում հանդիպեցին նաև Ալբանիայի էկոնիմիկայի ոլորտի տարբեր ազդեցիկ մարդկանց հետ։ Նրանք հանդիպեցին Ալբանիայի ֆինանսների նախարար Կալին Ռադեվին, Ալբանիայի միկրոֆինանսների ասոցիացիայի նախագահ Հերոլա Սպուհիուին և Ալբանիայի Գյուղատնտեսության նախարար Էդմոնդ Պանարիտիին։