Logo

Պարզեցված վարկ

  • ՀՀ տարածքում գործող ֆերմերներները և անհատ ձեռնարկատերերը, ովքեր 18-70 տարեկան են
  • զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ կամ ձեռներեցությամբ և ունեն աշխատանքային փորձ այդ ոլորտում
  •  ունեն սեփականության, և/կամ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ կամ շարժական գույք և/կամ հիմնական միջոցներ
  • չեն զբաղվում չարտոնագրված կամ օրենքով արգելված այլ գործունեությամբ
Ֆերմերային տնտեսությունների և այլ անձանց սեզոնային բնույթի արտադրական և/կամ առևտրային կարիքների ֆինանսավորում
  • 100,000 -3,000,000 ՀՀ դրամ կամ 500-6,000 ԱՄՆ դոլար
  • Վարկերի տրամադրման ժամկետները սահմանված են 3-36 ամիս
  • Վարկերի տոկոսադրույքը կազմում է տարեկան 13-22% (ՀՀ դրամ) կամ 10-18% (ԱՄՆ դոլար)
  • Վարկի տրամադրման համար հաճախորդը վճարում է վարկի տրամադրման միանվագ վճար` համաձայն Ընկերությունում այդ պահին գործող սակագների (տես`Կազմակերպության կողմից սահմանված սակագները)
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի ընթացիկ մնացորդի նկատմամբ
  • Որպես ապահովություն հանդես է գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորությունը
  • Վարկի և տոկոսագումարի վճարումը կատարվում է համաձայն վարկառուի դրամական հոսքերի, սակայն վճարումների հաճախականությունը պետք է լինի ոչ պակաս քան երկու անգամ 12 ամսվա ընթացքում
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով կամ բանկային չեկով
  • Վարկը կարող է վարկառուի կողմից վաղաժամկետ մարվել, սակայն վարկի տրամադրման օրվանից վեց ամսվա ընթացքում ժամկետից շուտ մարելու դեպքում վարկառուն վճարում է տուգանք` վաղաժամկետ մարվող գումարի 1%-ի չափով
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը` վարկի դիմելիս կամ ստանալիս վարկառուն պետք է չունենա ժամկետանց կամ խնդրահարույց պարտավորություններ:
  • Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում պատասխանատվություն են կրում ինչպես տվյալ վարկառուն, անյպես էլ երաշխավորները իրենց գույքի և/կամ այլ միջոցների հաշվին
  • Վարկերի տրամադրման համար երաշխավորող անձանց քանակը որոշվում է հետևյալ կերպ`
    • 1,000,000 ՀՀ դրամ ներառյալ` առնվազն 1 երաշխավոր
    • 1,000,001 – 2,000,000 000դրամ ներառյալ` առնվազն 2 երաշխավոր,
    • 2,000,001 – 3,000,000 000դրամ` – առնվազն 3 երաշխավոր

Վարկերի տոկոսադրույքի հաշվարկը

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով՝ տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում:

Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է քան սահմանվածը տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկայինի կրկնակի տոկոսը:

Վարկի տոկոսագումարների հաշվարկի օրինակ.
Վարկի տոկոսադրույքի հաշվարկի պարզ օրինակ է` (Վարկի գումար*տոկոսադրույք)/ ամիսների քանակ (կամ օրերի քանակ)

Այսպես` 2,000,000 ՀՀ դրամ 18% տարեկան տոկոսադրույքով 36 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսեկան տոկոսների միջին վճարման չափը կկազմի`2,000,000*0.18/36=10,000 ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ ամսեկան տոկոսների փաստացի չափը կախված կլինի վարկի մարման ժամանակացուցից, բայց չի գերազանցի վերը ներկայացված միջին չափը:

Այլ վճարներ

  • Վարկի տրամադրման միանվագ վճար վարկի գումարի 2%-ի չափով

Տույժեր

  • Վարկի տոկոսների և/կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում սահմանվում է տուժանք ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) ուշացված յուրաքնաչյուր օրվա համար 0.2%-ի չափով:
  • Վաղաժամկետ մարման տույժ՝ վարկային պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում մարված գումարի 1%-ի չափով:

Ուշադրություն
Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ վարկառուի և/կամ երաշխավորների գույքի և/կամ այլ միջոցների բռնագանձման և իրացման ուղղությամբ:

Վարկի հաստատման և տրամադրման ժամկետներ
Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը և դրա մասին վարկային հայտ ներկայացնողին տեղեկացնելն ու վարկը վարկառուին տրամադրումը կատարվում է առավելագույը 10 օրվա ընթացքում:

Վարկ ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

  • Վարկ ստանալու դիմում/հայտ
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Եկամուտների մասին տեղեկություններ (գյուղատնտեսական գործունեությունից եկամու և այլ եկամուտներ)
  • Սեփականության իրավունքով վարկառուին պատկանող անշարժ և/կամ շարժական գույքի սեփականության վկայագրերի պատճեներ
  • Երաշխավորների անձը հաստատող փաստաթղթերը