Logo
November 10, 2016

Այսուհետ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ծառայությունները հասանելի կլինեն նաև Կոտայքի մարզում: Կազմակերպության հերթական՝ «Աբովյան» մասնաճյուղն իր հաճախորդներին կսպասարկի ընդարձակ և հարմարավետ գրասենյակում:

Հավատարիմ մնալով «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի որդեգրած քաղաքականությանը՝ մասնաճյուղը տարածաշրջանի բնակիչներին կմատուցի ծառայությունների ամբողջական փաթեթներ՝ առաջարկելով գյուղատնտեսական և բիզնես վարկեր` մատչելի պայմաններով:

Մասնաճյուղի ղեկավար Արկադի Մանուկյանը հույս է հայտնում, որ նորաբաց մասնաճյուղը, շարունակելով նախորդների ավանդույթը, կվայելի հաճախորդների վստահությունը՝ նպաստելով մրցակցության զարգացմանը, ինչպես նաև դյուրացնելով ֆինանսավարկային ոլորտի ծառայությունների տրամադրումը տեղի ֆերմերների համար։