Logo

ՀՄՀ ՋդՇ ծրագրի վարկեր

ՀՀ տարածքում գործող գյուղատնտեսական և դրա հետ առնչվող գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ և ֆերմերային տնտեսություններ, որոնք համապատասխանում են ծրագրի չափորոշիչներին:
Բարձրարժեք գյուղատնտեսության մշակաբույսերի արտադրություն, ջերմոցների կառուցում, պտղատու այգիների հիմնում, գյուղատնտեսական սարքավորումների և մեքենաների արդիականացում, հետբերքահավաքյա գործընթացների կազմակերպում, վերամշակում և շուկայահանում:
  • 300,000-30,000,000 ՀՀ դրամ
  • Վարկերի տրամադրման ժամկետները սահմանված են 24-84 ամիս
  • Վարկերի տոկոսադրույքը կազմում է տարեկան 11.5%
  • Վարկի տրամադրման համար հաճախորդի կողմից վճարվում է վարկի տրամադրման միանվագ վճար` համաձայն ընկերությունում այդ պահին գործող սակագների (տես` Կազմակերպության կողմից սահմանված սակագները)
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի ընթացիկ մնացորդի նկատմամբ
  • Մարման ժամանակացույցը կազմվում է ըստ վարկառուի դրամական հոսքերի, հնարավոր է վարկի և տոկոսագումարի մինչև 24 ամիս արտոնյալ ժամկետ
  • Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող է հանդես գալ շարժական և անշարժ գույք
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով
  • Վարկը կարող է վարկառուի կողմից վաղաժամկետ մարվել
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը
  • Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում:
  • Վարկը նպատակին չօգտագործելու դեպքում վարկատուն կարող է վարկի անվանական տոկոսադրույքը վերանայել տարեկան մինչև 20%` համաձայն վարկային պայմանագրի:
  • Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում՝ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու համար գրավը բավարար չլինելու պարագայում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի և/կամ միջոցների հաշվին:

Վարկերի տոկոսադրույքի հաշվարկը

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով՝ տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում:

Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է, քան սահմանվածը տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկայինի կրկնակի տոկոսը:

Վարկի տոկոսագումարների հաշվարկի օրինակ.
Վարկի տոկոսադրույքի հաշվարկի պարզ օրինակ է` (Վարկի գումար*տոկոսադրույք)/ ամիսների քանակ (կամ օրերի քանակ)

Այսպես` 3,500,000 ՀՀ դրամ 11.5% տարեկան տոկոսադրույքով 60 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսների միջին վճարման չափը կկազմի`3,500,000*0.115/60=6,708 ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ ամսական տոկոսների փաստացի չափը կախված կլինի վարկի մարման ժամանակացուցից, բայց չի գերազանցի վերը ներկայացված միջին չափը:

Այլ վճարներ

  • Վարկի տրամադրման միանվագ վճար վարկի գումարի 1,5%-ի չափով
  • Վարկի տրամադրման հետ կապված վարկառուն կարող է կատարել հետևյալ ծախսերը`
  • Անշարժ գույքի գրավի դեպքում գրավի պայմանագրի նոտարական վավերացում`3,000–15,000 ՀՀ դրամ
  • Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի իրավունքի պետական գրանցում` 25,000–35,000 ՀՀ դրամ
  • Տրանսպորտային միջոցների գրավի իրավունքի պետական գրանցում` 3,000 ՀՀ դրամ

Տույժեր

  • Վարկի տոկոսների և/կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում սահմանվում է տուգանք ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) ուշացված յուրաքնաչյուր օրվա համար 0.1%-ի չափով:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ
Ընկերության համար ընդունելի, շրջանառության մեջ գտնվող ցանկացած բաժանելի և անբաժանելի գույք, որի վրա ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է տարածել բռնագանձում: Գրավի առարկա կարող են հանդիսանալ`

  • Անշարժ գույք (արտադրական տարածքներ, հողատարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ և այլ անշարժ գույք)
  • Ավտոտրանսպորտային միջոցներ
  • Մեխանիզմներ և սարքավորումներ
  • Ապրանքանյութական տարբեր արժեքներ
  • Այլ գույք

Վարկ հարաբերած գրավի արժեք առավելագույն ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը: Գրավի առարկայի գնահատումը և/կամ ապահովագրումը մասնագիտացված կազմակերպությունների կողմից պարտադիր չէ:

Ուշադրություն
Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ գրավի բռնագանձման և իրացման ուղղությամբ: Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում Ընկերության պահանջները, ապա Ընկերությունը իրավունք ունի հատուցում ստանալ վարկառուի այլ գույքից և/կամ այլ միջոցներից:

Վարկի հաստատման և տրամադրման ժամկետներ
Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը և դրա մասին վարկային հայտ ներկայացնողին տեղեկացնելն ու վարկը վարկառուին տրամադրումը կատարվում է առավելագույը 20 օրվա ընթացքում:

Վարկ ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

Իրավանաբական անձանց համար

  • Վարկային հայտ/դիմում
  • Տնօրենի նշանակման մասին որոշում (հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն): Եթե տնօրենը հանդես չի գալիս որպես գործարքի կամ ապա լիզորված անձի լիազորագիր տրված տնօրենի կամ այլ իրավասու մարմնի կողմից
  • Տնօրենի կամ լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  • Պետ.ռեգիստրի գրանցման վկայական կից ներդիրով (պատճեն) և հարկային կոդը
  • Կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր (պատճեն)
  • ֆինանսական հաշվետվություններ վերջին ֆինանսական տարվա և ընթացիկ տարվա վերջին եռամսյակի
  • Տեղեկանքներ հարկային և կենսաթոշակային մարմիններից պարտքերի վերաբերյալ
  • Հայտատուի իրավասու մարմանի որոշումը վարկ ստանալու և դրա հետ դիմաց հայտատուի (կամ այլ անձանց) գույքը (իրավունքները) գրավ դնելու վերաբերյալ
  • Գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր

Ֆիզիկականանձանց  համար

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
  • Եկամուտների մասին տեղեկություններ (աշխատավարձ կամ այլ եկամուտներ)
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր