Logo

Լիզինգ

ՀՀ տարածքում գործող գյուղատնտեսական և դրա հետ առնչվող գործունեությամբ զբաղվող կազմակերպություններ և ֆերմերային տնտեսություններ:
Ֆինանսավորման այս եղանակով դուք կարող եք ձեռք բերել տրակտորներ և գյուղատնտեսական այլ մեքենաներ, գյուղատնտեսական գործիքներ և սարքավորումներ, վերամշակման և մթերման համար նախատեսված սարքավորումներ, հոսքագծեր
  • 100,000–150,000,000 ՀՀ դրամ և 200-200,000 ԱՄՆ դոլար
  • Պայմանագրի ժամկետներն են 3-84 ամիս
  • Տոկոսադրույքը կազմում է տարեկան 9-20% (ՀՀ դրամ) կամ 9-16% (ԱՄՆ դոլար)
  • Կանխավճարի նվազագույն չափը կազմում է գույքի արժեքի 10%
  • Լիզինգի առարկայի պարտադիր ապահովագրում
  • Պարբերական հավասարաչափ մարումներ
  • Լիզինգի տրամադրումն իրականացվում է բացառապես անկանխիկ եղանակով` գումարը փոխանցելով հիմնական միջոցի մատակարար կազմակերպությանը, որին նախօրոք կընտրի լիզինգառուն
  • Հաճախորդն ունի պայմանագրի ժամկետից շուտ մարման հնարավորություն, որի պարագայում վճարվում է տուգանք՝ մարման օրվա դրությամբ կապիտալի մնացորդի 2%-ի չափով
  • Լիզինգի տրամադրման վերաբերյալ որոշումը կայացվում է առավելագույնը 10 օրվա ընթացքում
  • Լիզինգի տրամադրման կամ մերժման վերաբերյալ որոշում կայացնելու վրա ազդող գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը:
  • Պայմանագրի ավարտից հետո լիզինգառուն կարող է սեփականության իրավունքով գնել լիզինգով իրեն տրամադրված հիմնական միջոցը՝ վճարելով լիզինգային պայմանագրով սահմանված գումարը, որը չի գերազանցի լիզինգով տրամադրված գույքի արժեքի 1%-ը:
  • Լիզինգառուի կողմից լիզինգավճարների մարումները ժամկետին չկատարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  • Լիզինգառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում՝ լիզինգով տրամադրված գույքի հաշվին պարտավորությունները լիովին չմարելու պարագայում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել լիզինգառուի այլ գույքի և/կամ միջոցների հաշվին:
  • Լիզինգի տրամադրման համար կարող է պահանջվել լրացուցիչ երաշխավորություններ և/կամ գրավ(շարժական կամ անշարժ գույք, կամ այլ գույք, որի վրա ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է տարածել բռնագանձում):

Լիզինգավճարների  հաշվարկը
Լիզինգառուն վճարում է լիզինգավճար, որը հավասար է գույքի գնման, տեղափոխման, մաքսազերծման (ներկրման դեպքում), տեղակայման և լիզնիգի տոկոսների համրագումարից հանած Լիզինգառուի կողմից վճարված կանխավճարը: Լիզինգավճարների պարբերականությունը սահմանվում է պայմանագրով նախատեսված հավասարաչափ պարբերականության բաշխված (օրինակ ամսական կամ եռամսյակային):

Լիզինգավճարների հաշվարկի օրինակ.
Այսպես, լիզինգով տրամադրվող գույքի գույքի գնման, տեղափոխման, մաքսազերծման (ներկրման դեպքում), տեղակայման հանրագումարը կազմում է 10,000,000 ՀՀ դրամ, տոկոսադրույքը (տարեկան թանկացում) 14% տարեկան, 60 ամիս մարման ժամկետով, 10% կանխավճարով լիզինգի դեպքում ամսեկան լիզինգավճարը կկազմի`209,041 ՀՀ դրամ:

Այլ վճարներ

Լիզինգի տրամադրման հետ կապված այլ վճարներ չկան

Տույժեր

  • Լիզինգավճարները ուշացնելու դեպքում սահմանվում է տուժանք ժամկետանց գումարի  ուշացված յուրաքնաչյուր օրվա համար 0.1%-ի չափով:
  • Լիզինգային պայմանագրով սահմանված ժամկետից շուտ լիզինգի մարման դեպքում մարված գումարի 1%-ի չափով:

Ուշադրություն

Լիզինգառուի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հետ է պահանջում լիզինգով տրամադրված գույքը, ինչպես նաև պարտավորությունները լիովին չմարելու պարագայում ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ պարտավորությունների մարումը լիզինգառուի այլ գույքի և/կամ միջոցների հաշվին կատարելու ուղղությամբ:

Լիզինգի հաստատման և տրամադրման ժամկետներ
Ընկերության կողմից լիզինգի հայտի վերաբերյալ որոշման կայացումը և դրա մասին լիզինգի հայտ ներկայացնողին տեղեկացնելն ու լիզինգը լիզինգառուին տրամադրումը կատարվում է առավելագույը 20 օրվա ընթացքում, այն դեպքում, երբ լիզինգի առարկայի ձեռքբերման համար կան հստակ պայմանավորվածություններ լիզինգի առարկայի մատակարարի հետ:

  • Այցելել կազմակերության գրասենյակ եւ հանդիպել վարկային մասնագետներին
  • Վարկային մասնագետներին ներկայացնել Ձեր գործունեությունը, իրականացվող ծրագրերը եւ լիզինգի նպատակը
  • Լրացնել լիզինգի հայտ եւ տրամադրել լիզինգ ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը

Լիզինգի համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը.

Իրավանաբական անձանց համար

  • Լիզինգի հայտ/դիմում
  • Տնօրենի նշանակման մասին որոշում (հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն): Եթե տնօրենը հանդես չի գալիս որպես գործարքի կոմ ապա լիզորված անձի լիազորագիր տրված տնօրենի կամ այլ իրավասու մարմնի կողմից
  • Տնօրենի կամ լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  • Պետ.ռեգիստրի գրանցման վկայական կից ներդիրով (պատճեն) և հարկային կոդը
  • Կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր (պատճե)
  • ֆինանսական հաշվետվություններ վերջին ֆինանսկան տարվա և ընթացիկ տարվա վերջին եռամսյակի
  • տեղեկանքներ հարկային և կենսաթոշակային մարմիններից պարտքերի վերաբերյալ
  • հայտատուի իրավասու մարմանի որոշումը լիզինգ ստանալու և, անհրաժեշտության դեպքում,  դրա հետ կապված հայտատուի (կամ այլ անձանց) գույքը (իրավունքները) գրավ դնելու վերաբերյալ
  • գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր

Ֆիզիկական անձանց  համար

  • Լիզինգի հայտ-դիմում
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Եկամուտների մասին տեղեկություններ (աշխատավարձ կամ այլ եկամուտներ)
  • Անհրաժեշտության դեպքում գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)