Logo
May 16, 2017

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցի հետ կնքած պայմանագրի արդյունքում իրականացնում է ՀՀ Կառավարության «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը», որի շրջանակներում տրամադրվող լիզինգի 9 տոկոս տարեկան տոկոսադրույքի 7 տոկոսը պետական դոտացիայի տեսքով վճարվում է պետության կողմից: Լիզինգառուն վճարում է լիզինգի միայն 2 տոկոսը:

Ս.թ. մայիսի 20-ին «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Կարեն Պետրոսյանը և  ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը հուշագիր ստորագրեցին «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության» ծրագրի իրականացումն ապահովելու նպատակով համագործակցության վերաբերյալ:

Այս ծրագրի մեկնարկով մենք կխթանենք գյուղատնտեսական տեխնիկայի արդիականացումն ու ներկրումը: Տեղական շուկայում պահանջարկը մեծ է՝ կապված հիմնականում տրակտորների և կոմբայնների հետ,- նշեց պարոն Պետրոսյանը:

Սա հնարավորություն կտա մեզ համագործակցելու «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ի հետ և մեր գյուղացիական տնտեսություններին և համայնքային կոոպերատիվներին ապահովելու որակյալ տեխնիկայով և մատչելի պայմաններով:

Ծրագրի շրջանակում լիզինգառուները «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ-ի միջոցով կարող են ձեռք բերել տարատեսակ գյուղատնտեսական տեխնիկա՝ տրակտորներ, հացահատիկահավաք կոմբայններ, շարքացաններ, գութաններ, տրակտորային խոտհնձիչներ, կուլտիվատորներ և այլն: Մեկ լիզինգառուին տրամադրված բոլոր լիզինգային պայմանագրերի հանրագումարի մնացորդը  չպետք է գերազանցի 200 մլն ՀՀ դրամը:

 Մայիսի 6-ին  ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Գետաշեն համայնքում տրամադրվեց առաջին տրակտորը՝ John Deere JD 6110B 110 AT Premium: