Logo

ՋՀՀ վարկ

  • ՀՀ տարածքում գործող գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվներին 1 տարի և ավել անդամակցություն ունեցող ֆերմերները
  • Զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ կամ ձեռներեցությամբ և ունեն աշխատանքային փորձ այդ ոլորտում
  • Երաշխավորված լինեն կոոպերատիվների ընդհանուր ժողովի կողմից
  • Ունեն սեփականության, և/կամ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ կամ շարժական գույք և/կամ հիմնական միջոցներ
  • Չեն զբաղվում չարտոնագրված կամ օրենքով արգելված այլ գործունեությամբ
Ընթացիկ գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպում (շրջանառու միջոցների համալրում)
  • 100,000-1,000,000 ՀՀ դրամ
  • վարկերը տրամադրվում են մինչև 12 ամիս ժամկետով
  • վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 12%
  • վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի ընթացիկ մնացորդի նկատմամբ
  • վարկի և տոկոսների վճարման մինչև 8 ամիս արտոնյալ ժամանակաշրջանով
  • Ձևավորված է 3-5 անդամից բաղկացած խումբ
  • Խմբի անդամները պետք է հանդիսանան Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի կողմից հաստատված կոոպերատիվների անդամներ
  • Խմբի անդամները չեն կարող վարել նույն տնտեսությունը
  • Որպես ապահովություն հանդես է գալիս խմբի անդամների համապարտ երաշխավորությունը
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով կամ բանկային չեկով
  • Վարկը կարող է վարկառուի կողմից վաղաժամկետ մարվել, սակայն վարկի տրամադրման օրվանից վեց ամսվա ընթացքում ժամկետից շուտ մարելու դեպքում վարկառուն վճարում է տուգանք` վաղաժամկետ մարվող գումարի 2%-ի չափով
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը
  • Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում պատասխանատվություն են կրում ինչպես տվյալ վարկառուն, անյպես էլ խմբի մյուս անդամները իրենց գույքի և/կամ այլ միջոցների հաշվին

Վարկերի տոկոսադրույքի հաշվարկը
Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով՝ տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում:

Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է, քան սահմանվածը տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկայինի կրկնակի տոկոսը:

Վարկի տոկոսագումարների հաշվարկի օրինակ.
Վարկի տոկոսադրույքի հաշվարկի պարզ օրինակ է` (Վարկի գումար*տոկոսադրույք)/ ամիսների քանակ (կամ օրերի քանակ)

Այսպես` 500,000 ՀՀ դրամ 13% տարեկան տոկոսադրույքով 12 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսների միջին վճարման չափը կկազմի`500,000*0.13/12=5417 ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ ամսական տոկոսների փաստացի չափը կախված կլինի վարկի մարման ժամանակացուցից, բայց չի գերազանցի վերը ներկայացված միջին չափը:

Այլ վճարներ

  • Վարկի տրամադրման միանվագ վճար է գանձվում վարկի գումարի 1%-ի չափով

Տույժեր

  • Վարկի տոկոսների և/կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում սահմանվում է տուգանք ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0.2%-ի չափով:
  • Վարկային պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում մարված գումարի 1%-ի չափով:

Ուշադրություն
Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ վարկառուի և/կամ խմբի անդամների գույքի և/կամ այլ միջոցների բռնագանձման և իրացման ուղղությամբ:

Վարկի հաստատման և տրամադրման ժամկետներ
Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը և դրա մասին վարկային հայտ ներկայացնողին տեղեկացնելն ու վարկը վարկառուին տրամադրումը կատարվում է առավելագույը 10 օրվա ընթացքում:

Վարկ ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝

  • Խմբային վարկ ստանալու դիմում
  • Վարկային հայտ
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Եկամուտների մասին տեղեկություններ (գյուղատնտեսական գործունեությունից եկամուտ և այլ եկամուտներ)
  • Սեփականության իրավունքով վարկառուին պատկանող անշարժ և/կամ շարժական գույքի սեփականության վկայագրերի պատճեններ