Logo

Ուրախ ֆերմեր

Ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, ովքեր ներգրավված են գործունեության նշված ոլորտներից առնվազն մեկում՝

  • Մշակաբույսերի աճեցում (ներառյալ` բազմամյա և ոչ բազմամյա մշակաբույսեր և այգեգործություն),
  • սերմերի և բույսերի բազմացում,
  • մինչ բերքահավաքը մշակաբույսերի պարարտացում, պատվաստում և այլն,
  • բերքահավաքից հետո գործունեություն (կարգի բերում, մանրէազերծում, փխրեցում և այլն),
  • անասնաբուծություն (խոշոր եղջերավոր անասուններ, ոչխար, խոզ, հավ և այլն),
  • անասնաբուծությանն օժանդակող գործողություններ (անասնաբուժություն, պատվաստում, արհեստական սերմնավորում, խուզում և այլն),
  • ձկնաբուծություն և այլ ջրային կուլտուրա
  • մսի պահպանում և վերամշակում (տեղական արտադրության հումքից),
  • ձկան, խեցգետնի և մոլյուսկների պահպանում և վերամշակում (տեղական արտադրության),
  • մրգերի և բանջարեղենի պահպանում և վերամշակում (տեղական արտադրության),
  • բուսական, կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն (տեղական արտադրության հումքից),
  • կաթնամթերքի արտադրություն, ներառյալ` պանիր և պաղպաղակ (տեղական արտադրության հումքից),
  • հացահատիկի և օսլա պարունակող մթերքների արտադրություն (տեղական արտադրության հումքից),
  • կենդանակերի արտադրություն (հիմնականում տեղական արտադրության),
  • պեստիցիդների, հերբիցիդների և միջատասպան միջոցների արտադրություն,
  • պարարտանյութերի արտադրություն,
  • գյուղտեխնիկայի վաճառք և վարձակալություն (օրինակ` տրակտոր, կոմբայն և այլն) և գյուղատնտեսական կապիտալ ներդրումներ (օրինակ` ոռոգման համակարգ),
  • գյուղտեխնիկայի պահեստամասերի վաճառք և գյուղատնտեսական կապիտալ ներդրումներ,
  • գյուղտեխնիկայի վերանորոգում և գյուղատնտեսական կապիտալ ներդրումներ,
  • գյուղատնտեսության հետ կապված շինությունների և պահեստների կառուցում, ներառյալ` դրանցում տեղակայված տեխնիկան:

 

 

ժամանակահատվածը – 12 ամիս (1 ամբողջական սեզոն)

  • Գյուղ. ներդրանքի գնումը մատակարարի խանութներից, ներառյալ՝
    • Բույսերի պաշտպանության համար նախատեսված ապրանքներ
    • Պարարտանյութեր և համարժեք կենսաբանական նյութեր
    • Սերմեր
    • Ընտանի կենդանիներ և կենդանիների կեր
    • Գյուղատնտեսական փոքր սարքավորումներ և մեքենաներ

    Կաթիլային ոռոգման համակարգեր, ջերմոցներ և այլ գյուղատնտեսական կառույցներ

    • Գյուղատնտեսությանն առնչվող այլ հարմարություններ

    Նախագծում և այլ գյուղատնտեսական ծառայություններ

 

  • Նվազագույնը 50,000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր հաճախորդի համար
  • Առավելագույնը 1,500,000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր հաճախորդի համար
  • Յուրաքանչյուր հաճախորդի համար 2 զուգահեռ վարկ կարող է տրամադրվել առավելագույնը 1,500,000 ՀՀ դրամի չափով
  • Եթե հաճախորդը դիմում է ավելի մեծ չափով վարկի համար, վարկը կարող է տրամադրվել միևնույն պայմաններով (տոկոսադրույք, վճարներ, վարկի մարում), սակայնկիրառելով վարկավորման ստանդարտ գործընթաց, այն է այց վարկառուի տնտեսություն՝ անհրաժեշտ ֆինանսական վերլուծության և գրավի պայմանների ուսումնասիրության նպատակով

 

Տարեկան տոկոսադրույքը
0 – 6 %(0%- մինչև 6 ամիս վարկերի համար, և +1% վարկի մարման 7-րդ ամսից սկսած յուրաքանչյուր ամսվա համար): Եթե որևէ հիմնավոր պատճառով վարկը չի հաստատվել կամ ֆինանսավորվել Գերմանահայկական Հիմանդրամի կողմից, կամ վարկավորման ժամանակահատվածում հեռացվել է KfW/GAF պորտֆոլիոյից, տոկոսագումարը համապատասխանաբար կաճի՝ հասնելով այն տոկոսագումարին, որը վճարվում է միևնույն ժամանակահատվածում սեփական ռեսուրսներից:

Վճարման գումարը
1-2 %(1%- մինչև 6 ամիս վարկերի համար, 2% 7 և ավելի ամիսների համար; գանձվում է վարկի ստացման պահին

Արտոնյալ ժամանակահատվածի վճարը
0,5 %արտոնյալ ժամանակահատվածիյուրաքանչյուր ամսվա համար (գանձվում է վարկի ստացման պահին)

 

 

Վարկի ժամկետները
3-12 ամիս

Արտոնյալ ժամանակահատված
0-6 ամիս՝ վարկի մարման ժամկետից առնվազն 2 ամիս քիչ

Վարկի ձևը
Ժամկետային վարկ

Վճարում
Վարկը վճարվում է ուղիղ փոխանցմամբ մատակարարի հաշվին՝ ապրանքների երկկողմ ընդունման-հանձնման ակտի հիման վրա

Վարկի ապահովություն
Չի պահանջվում մինչև 500,000 ՀՀ դրամ վարկերի դեպքում
500,001 – 1,000,000 ՀՀ դրամի համար պահանջվում է 1 երաշխավոր
1,000,001 – 1,500,000 ՀՀ դրամի համար պահանջվում է 2 երաշխավոր
Ստանդարտ լրացուցիչ պահանջներ 1,500,000 ՀՀ դրամից ավել վարկերի դեպքում

Վաղաժամ մարման տույժը
Չի կիրառվում

Ժամկետանցի տույժերը
Համաձայն այդ պահին կազմակերպությունում գործող կարգերի

Վարկ ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

  • անձնագիր կամ նույնականացման քարտ
  • Սեփականության վկայական կամ ընտանիքի անդամների և գյուղատնտեսական գույքի (հողակտոր, ընտանի կենդանիներ և այլն) մասին հաստատող փաստաթուղթ/ սեփականության կամ վարձակալման հիմունքով
  • Գույքը հաստատող փաստաթղթեր (առկայության դեպքում)
  • Հավելյալ եկամուտը հաստատող փաստաթուղթ (ըստ ցանկության)
  • Մատակարարի և վարկառուի կողմից ստորագրված ապրանքների ընդունման-հանձնման ակտ