Logo

Խմբային վարկ

  • ՀՀ տարածքում գործող ֆերմերները, ովքեր 18-65 տարեկան են
  • զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ կամ ձեռներեցությամբ և ունեն աշխատանքային փորձ այդ ոլորտում
  • ունեն սեփականության, և/կամ համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ կամ շարժական գույք և/կամ հիմնական միջոցներ
  • չեն զբաղվում չարտոնագրված կամ օրենքով արգելված այլ գործունեությամբ
Ֆերմերային տնտեսությունների սեզոնային բնույթի արտադրական և/կամ առևտրային կարիքների ֆինանսավորում
  • 300,000 -3,000,000 ՀՀ դրամ
  • Վարկերը տրամադրվում են 6-36 ամիս ժամկետով
  • Վարկերի տոկոսադրույքը կազմում է տարեկան 13-22%
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի ընթացիկ մնացորդի նկատմամբ
  • Մարման ժամանակացույցը կազմվում է ըստ վարկառուի դրամական հոսքերի, հնարավոր է մինչև 8 ամիս արտոնյալ ժամկետ
  • Տոկոսագումարը վճարվում է յուրաքանչյուր ամիս
  • Ձևավորված է 3-5 անդամից բաղկացած խումբ
  • Խմբի անդամները չեն կարող վարել նույն տնտեսությունը
  • Որպես ապահովություն հանդես է գալիս խմբի անդամների համապարտ երաշխավորությունը
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով կամ բանկային չեկով
  • Վարկը կարող է վարկառուի կողմից վաղաժամկետ մարվել, սակայն վարկի տրամադրման օրվանից վեց ամսվա ընթացքում ժամկետից շուտ մարելու դեպքում վարկառուն վճարում է տուգանք` վաղաժամկետ մարվող գումարի 2%-ի չափով
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը
  • Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում պատասխանատվություն են կրում ինչպես տվյալ վարկառուն, այնպես էլ խմբի մյուս անդամները իրենց գույքի և/կամ այլ միջոցների հաշվին

Վարկերի տոկոսադրույքի հաշվարկը
Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում:

Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ-ի կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է, քան սահմանվածը տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկայինի կրկնակի տոկոսը:

Վարկի տոկոսագումարների հաշվարկի օրինակ.
Վարկի տոկոսադրույքի հաշվարկի պարզ օրինակ է` (Վարկի գումար * տոկոսադրույք)/ ամիսների քանակ (կամ օրերի քանակ)

Այսպես` 2,000,000 ՀՀ դրամ 18% տարեկան տոկոսադրույքով 24 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսների միջին վճարման չափը կկազմի 2,000,000*0.18/24=15,000 ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ ամսական տոկոսների փաստացի չափը կախված կլինի վարկի մարման ժամանակացուցից, բայց չի գերազանցի վերը ներկայացված միջին չափը:

Այլ վճարներ

  • Վարկի տրամադրման միանվագ վճար չի գանձվում
  • Վարկի տրամադրման միանվագ վճար է գանձվում վարկի գումարի 1%-ի չափով, եթե վարկը տրամադրվում է բանկային չեկով

Տույժեր

  • Վարկի տոկոսների և/կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում սահմանվում է տուգանք ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) ուշացված յուրաքնաչյուր օրվա համար 0.2%-ի չափով:
  • Վարկային պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում մարված գումարի 2%-ի չափով:

Ուշադրություն
Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ վարկառուի և/կամ խմբի անդամների գույքի և/կամ այլ միջոցների բռնագանձման և իրացման ուղղությամբ:

Վարկի հաստատման և տրամադրման ժամկետներ
Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը և դրա մասին վարկային հայտ ներկայացնողին տեղեկացնելն ու վարկը վարկառուին տրամադրումը կատարվում է առավելագույը 10 օրվա ընթացքում:

Վարկ ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

  • Խմբային վարկ ստանալու դիմում
  • Վարկային հայտ
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Եկամուտների մասին տեղեկություններ (գյուղատնտեսական գործունեությունից եկամու և այլ եկամուտներ)
  • Սեփականության իրավունքով վարկառուին պատկանող անշարժ և/կամ շարժական գույքի սեփականության վկայագրերի պատճեններ