Logo

Հաճախորդի իրավունքներ

Հարգելի՛ հաճախորդ,

Սիրով տեղեկացնում ենք, որ Ձեր իրավունքները պաշտպանվում են ՀՀ օրենսդրությամբ և «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն ՓԲԸ-ի ներքին իրավական ակտերով: Ձեր և մեր կազմակերպության միջև ծագած վեճերը կարող են լուծվել ինչպես ֆինանսական համակարգի հաշտարարի միջոցով, այնպես էլ` դատական կարգով: Դուք կարող եք Ձեր բողոք-պահանջները ներկայացնել` զանգահարելով, էլեկտրոնային փոստով, կանոնավոր փոստով կամ ուղղակի այցելելով մեր գրասենյակ.

հասցե` ք. Երևան, 1/21-40 Ազատության պողոտա
հեռ` +374 60 440 550
Էլ. փոստ` agrocredit@card.am

Մանրամասներին կարող եք ծանոթանալ նաև ստորև ներկայացվող նյութերից`

1.«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ հաճախորդների բողոք-պահանջների քննարկման ընթացակարգ
2.Վեճերի լուծման բացատրական ամփոփագիր

Հայտնում ենք Ձեզ նաև, որ Դուք կարող եք ստանալ «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ -ի վերաբերյալ «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկատվության պատճեններ:  Ստորև ներկայացվում է նշված օրենքը.

ՀՀ օրենքը «Բանկային գործունեության մասին»

Նշված տեղեկատվությունը կազմակերպությունը տրամադրում է անվճար, հաճախորդի գրավոր դիմումը ստանալուց 3 աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր դիմումը կարող է ներկայացվել ինչպես առձեռն, այնպես էլ` փոստով կամ էլեկտրոնային փոստով` վերը նշված հասցեներով:

Սպառողական վարկերի էական պայմանների անհատական թերթիկ