Logo

Սպառողական վարկեր

ՀՀ քաղաքացի հանդիսացող 18-70 տարեկան ֆիզիկական անձինք:
Վարկերը տրամադրվում են սպառողական նպատակներով:
Վարկերը տրամադրվում են 3-36 ամիս ժամկետով։
Մեկ անձին տրամադրված Սպառողական վարկ(եր)ի հանրագումարը չպետք է գերազանցի 2,000,000 ՀՀ դրամը ներառյալ։ Սպառողական վարկի և տոկոսագումարների վճարումները իրականացվում են անուիտետային եղանակով։
Վարկերի տոկոսադրույքը կազմում է տարեկան 16-22%
Վարկերի տոկոսադրույքի հաշվարկը
Տոկոսագումարների հաշվարկը կատարվում է ամենօրյա՝ հաշվարկային տարին ընունելով 365 օր, վարկի մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ:
Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը կախված է վարկի պայմաններից (գումար, ժամկետ, վարկի մարմանն ուղված վճարների գումար և մարումների քանակ):
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
որտեղ`
A վարկի գումարը (վարկատուի կողմից վարկառուին տրամադրված վարկի սկզբնական գումարը)
n վարկի մարմանն ուղղված վճարի թիվը
N վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
Kn վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
Pn վարկի տրամադրման օրից մինչև վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը` արտահայտված օրերի թվով
i տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են վարկավորման պայմանագրից կամ այլ կերպ:
Մինչև 500,000 ՀՀ դրամը ներառյալ սպառողական վարկերը կարող են  տրամադրվել առանց  երաշխավորության և/կամ գրավի, ընդ որում ՝ մեկ վարկառուին տրամադրված վարկերի հանրագումարը որևէ պահի դրությամբ չի կարող գերազանցել  500,000 ՀՀ դրամը։
500,000 ՀՀ դրամը գերազանցող սպառողական վարկերը կարող են տրամադրվել.
500,001 – 1,000,000 ՀՀ դրամը՝ առնվազն մեկ երաշխավորություն կամ  Գրավ,
1,000,001-2,000,000 ՀՀ դրամը՝ առնվազն  երկու երաշխավորություն կամ  Գրավ։
Վարկառուն և երաշխավորողները պետք է բավարարեն հետևյալ պայմաններին.
Վարկառուն և երաշխավորները պետք է  չունենան ժամկետանց պարտավորություններ,
Վարկառուի կողմից վերջին 6 ամսվա ընթացքում վարկերի գծով վճարումների ուշացումների հանրագումարը պետք է չգերազանցի 30 օրը,
Վարկառուն պետք է ունենա կայուն եկամուտներ,
Վարկառուի բոլոր վարկերի(ներառյալ այլ կազմակերպություններից ստացված) գծով ամսական վճարումների և եկամուտների  առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 60%:
Վարկ ստանալու նպատակով ներկայացվող վարկային հայտում հայտատուն նշում է վարկի գումարը, ժամկետը և այլ  անհրաժեշտ տեղեկություններ։
Հայտին կից ներկայացնում է․

անձը հաստատող փաստաթուղթը, սոցիալական քարտը (ՀԾՀ) և դրանց պատճենները,
երաշխավորողների անձը հաստատող փաստաթուղթը, սոցիալական քարտը(ՀԾՀ)  և դրանց պատճենները,
առկայության դեպքում՝ աշխատավարձի տեղեկանք,
անհրաժեշտության դեպքում՝ վարկառուի եկամուտները հավաստող այլ փաստաթղթեր,
ACRA վարկային բյուրոյին հարցման իրականացման համար լրացված համաձայնությունը՝ երաշխավորների համար: