Logo

Առեւտրային վարկ

ՀՀ տարածքում գործող առևտրի, ծառայությունների և փոքրածավալ արտադրությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներ
Արտադրական գործընթացի կազմակերպման, առևտրի և ծառայությունների ֆինանսավորում
  • 1,000,000-100,000,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք Եվրո կամ ԱՄՆ դոլար
  • Վարկերի տրամադրման ժամկետները սահմանված են 6-72 ամիս
  • Վարկերի տոկոսադրույքը կազմում է տարեկան 13-20%
  • Վարկի տրամադրման համար հաճախորդի կողմից վճարվում է վարկի տրամադրման միանվագ վճար` համաձայն ընկերությունում այդ պահին գործող սակագների (տես` Կազմակերպության կողմից սահմանված սակագները)
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի ընթացիկ մնացորդի նկատմամբ
  • Մարման ժամանակացույցը կազմվում է ըստ վարկառուի դրամական հոսքերի, հնարավոր է վարկի և տոկոսագումարի մինչև 6 ամիս արտոնյալ ժամկետ
  • Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող է հանդես գալ շարժական և անշարժ գույք
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով
  • Վարկը կարող է վարկառուի կողմից վաղաժամկետ մարվել, սակայն վարկի տրամադրման օրվանից վեց ամսվա ընթացքում ժամկետից շուտ մարելու դեպքում վարկառուն պարտավոր է վճարել տուգանք հաշվարկված վաղաժամկետ մարվող գումարի 1%-ի չափով
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը
  • Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում՝ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու համար գրավը բավարար չլինելու պարագայում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի և/կամ միջոցների հաշվին:

Վարկերի տոկոսադրույքի հաշվարկը
Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով, տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում: Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է քան սահմանվածը տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվումէ բանկայինի կրկնակի տոկոսը:

Վարկի տոկոսագումարների հաշվարկի օրինակ.
Վարկի տոկոսադրույքի հաշվարկի պարզ օրինակ է` (Վարկի գումար * տոկոսադրույք)/ ամիսների քանակ (կամ օրերի քանակ) Այսպես` 2,000,000 ՀՀ դրամ 16% տարեկան տոկոսադրույքով 18 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսեկան տոկոսների միջին վճարման չափը կկազմի`2,000,000*0.16/18=17,778 ՀՀ դրամ: Ամսեկան տոկոսների փաստացի չափը կախված կլինի վարկի մարման ժամանակացուցից, բայց չի գերազանցի վերը ներկայացված միջին չափը:

Այլ վճարներ

  • Վարկի տրամադրման միջնորդավճար՝ վարկի գումարի 1%-ի չափով
  • Վարկի տրամադրման հետ կապված վարկառուն կարող է կատարել հետևյալ ծախսերը`
  • Անշարժ գույքի գրավի դեպքում գրավի պայմանագրի նոտարական վավերացում`3,000 – 15,000 ՀՀ դրամ
  • Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի իրավունքի պետական գրանցում` 25,000 – 35,000 ՀՀ դրամ
  • Տրանսպորտային միջոցների գրավի իրավունքի պետական գրանցում` 3,000 ՀՀ դրամ

Տույժեր

  • Վարկի տոկոսների և/կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում սահմանվում է տուժանք ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) ուշացված յուրաքնաչյուր օրվա համար 0.2%-ի չափով:
  • Վարկային պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ քան վեց ամսվա ընթացքում մարված գումարի 1%-ի չափով:

Գրավի առարկա կարող են հանդիսանալ
Ընկերության համար ընդունելի, շրջանառության մեջ գտնվող զանկացած բաժանելի և անբաժանելի գույք, որի վրա ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է տարածել բռնագանձում: Գրավի առարկա կարող են հանդիսանալ`

  • Անշարժ գուք (արտադրական տարածքներ, հողատարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ և այլ անշարժ գույք)
  • Ավտոտրանսպորտային միջոցներ
  • Մեխանիզմներ և սարքավորումներ
  • Ապրանքանյութական տարբեր արժեքներ
  • Պետական արժեթղթեր
  • Այլ գույք

Վարկ հարաբերած գրավի արժեք առավելագույն ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը: Գրավի առարկայի գնահատումը և/կամ ապահովագրումը մասնագիտացված կազմակերպությունների կողմից պարտադիր չէ:

Ուշադրություն
Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ գրավի բռնագանձման և իրացմանուղղությամբ: Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում Ընկերության պահանջները, ապա Ընկերությունը իրավունք ունի հատուցում ստանալ վարկառուի այլ գույքից և/կամ այլ միջոցներից:

Վարկի հաստատման և տրամադրման ժամկետներ
Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը և դրա մասին վարկային հայտ ներկայացնողին տեղեկացնելն ու վարկը վարկառուին տրամադրումը կատարվում է առավելագույը 20 օրվա ընթացքում:

Վարկ ստանալու համար նեկայացվում են հետևյալ փաստաթղթերը
Իրավանաբական անձանց համար
  • Վարկային հայտ/դիմում
  • Տնօրենի նշանակման մասին որոշում (հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն): Եթե տնօրենը հանդես չի գալիս որպես գործարքի կոմ ապա լիզորված անձի լիազորագիր տրված տնօրենի կամ այլ իրավասու մարմնի կողմից
  • Տնօրենի կամ լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
  • Պետ.ռեգիստրի գրանցման վկայական կից ներդիրով (պատճեն) և հարկային կոդը
  • Կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր (պատճեն)
  • ֆինանսական հաշվետվություններ վերջին ֆինանսկան տարվա և ընթացիկ տարվա վերջին երկու եռամսյակների
  • Տեղեկանքներ հարկային և կենսաթոշակային մարմիններից պարտքերի վերաբերյալ
  • Հայտատուի իրավասու մարմնի որոշումը վարկ ստանալլու և դրա հետ դիմաց հայտատուի (կամ այլ անձանց) գույքը (իրավունքները) գրավ դնելու վերաբերյալ
  • Գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
  •  Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր

Ֆիզիկական անձանց  համար

  • Վարկի հայտ-դիմում
  • Անձը հաստատող փաստաթուղթ
  • Գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճե): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
  • Եկամուտների մասին տեղեկություններ (աշխատավարձ կամ այլ եկամուտներ)
  • Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր