Բիզնես վարկեր
- 300,000 – 120,000,000 ՀՀ դրամ կամ 500 – 150, 000 ԱՄՆ դոլար
- Վարկերի տրամադրման ժամկետները սահմանված են 6-84 ամիս
- Վարկերի տոկոսադրույքը կազմում է տարեկան 12.5-20% (ՀՀ դրամ) կամ 10-16% (ԱՄՆ դոլար)
- Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի մնացորդի նկատմամբ
- Վարկի մարումներն իրականացվում են ճկուն ժամանակացույցով, որն ունի մինչև 12 ամիս վարկի գումարի մարման արտոնյալ (դադար) ժամանակաշրջան
- Տոկոսագումարը վճարվում է յուրաքանչյուր ամիս, հնարավոր է մինչև 12 ամիս արտոնյալ ժամկետ
- Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող է հանդես գալ շարժական և անշարժ գույք
- Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով կամ բանկային չեկի միջոցով
- Վարկը վարկառուին է տրամադրվում կազմակերպության կողմից վարկի տրամադրման վերաբերյալ դրական որոշում կայացնելու օրվանից առավելագույնը 20 օրվա ընթացքում
- Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը
- Վարկառուի կողմից տոկոսագումարների և վարկի գումարի մարումները ժամկետին չվճարելու դեպքում հաճախորդի մասին տեղեկատվությունը կգրանցվի վարկային ռեգիստրում:
- Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու համար գրավը բավարար չլինելու պարագայում պարտավորությունների մարումը կարող է իրականացվել վարկառուի այլ գույքի և/կամ միջոցների հաշվին:
Վարկերի տոկոսադրույքի հաշվարկը
Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում: Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ-ի կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է, քան սահմանվածը տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկայինի կրկնակի տոկոսը:
Վարկի տոկոսագումարների հաշվարկի օրինակ.
Վարկի տոկոսադրույքի հաշվարկի պարզ օրինակ է` (Վարկի գումար * տոկոսադրույք)/ ամիսների քանակ (կամ օրերի քանակ) Այսպես` 2,000,000 ՀՀ դրամ 16% տարեկան տոկոսադրույքով 18 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսների միջին վճարման չափը կկազմի`2,000,000*0.16/18=17,778 ՀՀ դրամ: Հարկ է նշել, որ ամսական տոկոսների փաստացի չափը կախված կլինի վարկի մարման ժամանակացուցից, բայց չի գերազանցի վերը ներկայացված միջին չափը:
Այլ վճարներ
- Վարկի տրամադրման հետ կապված վարկառուն կարող է կատարել հետևյալ ծախսերը`
- Անշարժ գույքի գրավի դեպքում գրավի պայմանագրի նոտարական վավերացում`3,000 – 15,000 ՀՀ դրամ
- Անշարժ գույքի և տրանսպորտային միջոցների գրավի դեպքում գրավի իրավունքի պետական գրանցում` 25,000 – 35,000 ՀՀ դրամ
- Տրանսպորտային միջոցների գրավի իրավունքի պետական գրանցում` 3,000 ՀՀ դրամ
- Վարկի տրամադրման միջնորդավճար՝ վարկի գումարի 0․5%, բայց ոչ ավել քան 300000 ՀՀ դրամ
Տույժեր
- Վարկի տոկոսների և/կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում սահմանվում է տուգանք ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0.1%-ի չափով:
- Վարկային պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում մարված գումարի 1%-ի չափով:
Գրավի առարկա կարող են հանդիսանալ
Ընկերության համար ընդունելի, շրջանառության մեջ գտնվող ցանկացած բաժանելի և անբաժանելի գույք, որի վրա ՀՀ օրենսդրությամբ թույլատրվում է տարածել բռնագանձում: Գրավի առարկա կարող են հանդիսանալ`
- Անշարժ գույք (արտադրական տարածքներ, հողատարածքներ, շենքեր, շինություններ, սեփական տներ, բնակարաններ և այլ անշարժ գույք)
- Ավտոտրանսպորտային միջոցներ
- Մեխանիզմներ և սարքավորումներ
- Ապրանքանյութական տարբեր արժեքներ
- Պետական արժեթղթեր
- Այլ գույք
Վարկ հարաբերած գրավի արժեք առավելագույն ցուցանիշը չի կարող գերազանցել 80%-ը: Գրավի առարկայի գնահատումը և/կամ ապահովագրումը մասնագիտացված կազմակերպությունների կողմից պարտադիր չէ:
Ուշադրություն
Վարկառուի կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում Ընկերությունը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկում է համապատասխան միջոցառումներ գրավի բռնագանձման և իրացման ուղղությամբ: Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում Ընկերության պահանջները, ապա Ընկերությունը իրավունք ունի հատուցում ստանալ վարկառուի այլ գույքից և/կամ այլ միջոցներից:
Վարկի հաստատման և տրամադրման ժամկետներ
Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը և դրա մասին վարկային հայտ ներկայացնողին տեղեկացնելն ու վարկը վարկառուին տրամադրումը կատարվում է առավելագույնը 20 օրվա ընթացքում:
Իրավանաբական անձանց համար`
- Վարկային հայտ/դիմում
- Տնօրենի նշանակման մասին որոշում (հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն): Եթե տնօրենը հանդես չի գալիս որպես գործարքի կամ ապա լիազորված անձի լիազորագիր տրված տնօրենի կամ այլ իրավասու մարմնի կողմից
- Տնօրենի կամ լիազորված անձի անձը հաստատող փաստաթղթի պատճեն
- Պետ.ռեգիստրի գրանցման վկայական կից ներդիրով (պատճեն) և հարկային կոդը
- Կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր (պատճեն)
- ֆինանսական հաշվետվություններ վերջին ֆինանսկան տարվա և ընթացիկ տարվա վերջին եռամսյակի
- տեղեկանքներ հարկային և կենսաթոշակային մարմիններից պարտքերի վերաբերյալ
- հայտատուի իրավասու մարմնի որոշումը վարկ ստանալլու և դրա հետ դիմաց հայտատուի (կամ այլ անձանց) գույքը (իրավունքները) գրավ դնելու վերաբերյալ
- գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր
Ֆիզիկական անձանց համար`
- վարկի հայտ-դիմում
- անձը հաստատող փաստաթուղթ
- գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- եկամուտների մասին տեղեկություններ (աշխատավարձ կամ այլ եկամուտներ)
- Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր