Logo

Ընդհանուր տեղեկություններ

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  Ունիվերսալ  Վարկային Կազմակերպություն ՓԲԸ-ն հիմնադրվել է 2008թ.-ի հունիս ամսին «Ագրոբիզնեսի և Գյուղի Զարգացման Կենտրոն» Հիմնադրամի կողմից, որը Հանրապետության գյուղատնտեսության զարգացմանն աջակցող առաջատար կազմակերպություններից մեկն է և ունի Հայաստանում ֆերմերային տնտեսությունների և գյուղատնտեսական մթերք վերամշակողների հետ համագործակցության հարուստ պատմություն:

Մեր առաքելությունն է աջակցել Հայաստանի գյուղատնտեսության կայուն զարգացմանը արդյունավետ և ճկուն ֆինանսական ծառայությունների մատուցման միջոցով:

Մենք տրամադրում ենք վարկեր արտադրության արդիականացման, հումքի մթերման, արտադրական գործընթացի կազմակերպման և արտադրանքի/ծառայությունների շուկայահանման, սեզոնային բնույթի արտադրական և/կամ առևտրային կարիքների ֆինանսավորման համար, ինչպես նաև տրամադրում ենք գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների ֆինանսական վարձակալություն (լիզինգ):

Մեր հաճախորդներն են գյուղատնտեսական ապրանքային շղթայի բոլոր այն մասնակիցները, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական արտադրությամբ, գյուղատնտեսական մթերքի վերամշակմամբ և այլ հարակից գործունեությամբ:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն ղեկավարվում է կորպորատիվ կառավարման լավագույն փորձով, որը երաշխավորում է կազմակերպության գործունեության արդյունավետությունն ու թափանցիկությունն իր հիմնադիրներին, պետական կանոնակարգող մարմիններին, հաճախորդներին և գործընկերներին:

Կազմակերպությունն առաջարկում է ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ գյուղատնտեսական արտադրության, վերամշակման և շուկայահանման ողջ շղթայում, որը հաջողությամբ համալրում է կառավարության՝ գյուղատնտեսության զարգացման ռազմավարությունը` նպաստելով գյուղական բնակչության կենսամակարդակի կայուն զարգացմանը և զգալիորեն ազդելով աղքատության նվազեցմանը:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ-ն իր ֆինանսական ծառայություններն առաջարկում է Հայաստանի բոլոր մարզերում: