<<Ուրախ ֆերմեր>> ապրանքի գնման վարկ
- Հումքի, նյութերի, թունաքիմիկատների, կերի ձեռքբերում,
- այլ գործառնական ծախսեր
Ֆիզիկական անձինք
- դիմողի և իր հետ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթղթեր
- անհատ ձեռներեցների դեպքում նաև Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից
- այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
Արժույթ | ՀՀ դրամ | |
Գումար | 50,000 – 1,500,000 | |
Ժամկետ | 3– 12 ամիս | |
Տարեկան տոկոսադրույք | 0 % – 6% | |
Փաստացի տոկոսադրույք | 10,25 % – 19,72 % | |
Տրամադրման միջնորդավճար | 1-2% և 0,5 % | |
Վարկի մարում | անուիտետային մարումներ | |
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ |
0-6 ամիս արտոնյալ ժամկետով | |
Ապահովություն | երաշխավորություն | |
Տուժանք | Ժամկետանց գումարի ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0,1% | |
Վաղաժամկետ մարման տուժանք | – |
Տոկոսադրույքի հաշվարկը
Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում: Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ-ի կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է, քան սահմանված տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկային տոկոսի կրկնակի տոկոսը:
Տոկոսագումարի հաշվարկը
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից։
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է՝ Վարկի գումար * տոկոսադրույք / ամիսների քանակ (կամ օրերի քանակ)։
Օրինակ` 1,000,000 ՀՀ դրամ 12% տարեկան տոկոսադրույքով և 12 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսագումարի միջին վճարման չափը կկազմի` 1,000,000*0.12/12=10,000 ՀՀ դրամ:
Ամսական տոկոսագումարի փաստացի չափը կախված է վարկի մարման ժամանակացույցից, բայց չի կարող գերազանցել վերը ներկայացված միջին չափը:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներւմ և չափերով կատարելու դեպքում։
Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա
որտեղ`
A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը
ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիությունը։
- «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
- ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով կարող եք այցելել «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով։
- Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ապագայում վարկ ստանալուն։
- Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
- Վարկառուն պիտի գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ
- Դուք կրում եք վարկի մարման պատասխանատվությունը, այսինքն Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում, Դուք եք վճարելու նրա փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր սեփական գույքից։
- Ձեզ տրամադրվելու է երաշխավորության պայմանագրի, վարկային պայմանագրի և մարման ժամանակացույցի օրինակը։
- Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր նախընտրած եղանակով։
- Պայմանագրի պայմանների փոփոխության դեպքում յոթ օր առաջ Դուք ծանուցվելու եք։
- Վարկի մարման ուշացման դեպքում ամենաուշը մեկ օր հետո Ձեզ տեղեկացնելու են այդ մասին։
- Դուք ցանկացած ժամանակ իրավունք ունեք վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի վերաբերյալ։
- Վարկառուից կարող եք պահանջել հատուցելու Վարկատուին վճարված գումարը, ինչպես նաև Վարկառուի փոխարեն պատասխանատվություն կրելու հետ կապված այլ վնասները։