Logo

Ուրախ ֆերմեր

Ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր, ովքեր ներգրավված են գործունեության նշված ոլորտներից առնվազն մեկում՝

  • Մշակաբույսերի աճեցում (ներառյալ` բազմամյա և ոչ բազմամյա մշակաբույսեր և այգեգործություն),
  • սերմերի և բույսերի բազմացում,
  • մինչ բերքահավաքը մշակաբույսերի պարարտացում, պատվաստում և այլն,
  • բերքահավաքից հետո գործունեություն (կարգի բերում, մանրէազերծում, փխրեցում և այլն),
  • անասնաբուծություն (խոշոր եղջերավոր անասուններ, ոչխար, խոզ, հավ և այլն),
  • անասնաբուծությանն օժանդակող գործողություններ (անասնաբուժություն, պատվաստում, արհեստական սերմնավորում, խուզում և այլն),
  • ձկնաբուծություն և այլ ջրային կուլտուրա
  • մսի պահպանում և վերամշակում (տեղական արտադրության հումքից),
  • ձկան, խեցգետնի և մոլյուսկների պահպանում և վերամշակում (տեղական արտադրության),
  • մրգերի և բանջարեղենի պահպանում և վերամշակում (տեղական արտադրության),
  • բուսական, կենդանական յուղերի և ճարպերի արտադրություն (տեղական արտադրության հումքից),
  • կաթնամթերքի արտադրություն, ներառյալ` պանիր և պաղպաղակ (տեղական արտադրության հումքից),
  • հացահատիկի և օսլա պարունակող մթերքների արտադրություն (տեղական արտադրության հումքից),
  • կենդանակերի արտադրություն (հիմնականում տեղական արտադրության),
  • պեստիցիդների, հերբիցիդների և միջատասպան միջոցների արտադրություն,
  • պարարտանյութերի արտադրություն,
  • գյուղտեխնիկայի վաճառք և վարձակալություն (օրինակ` տրակտոր, կոմբայն և այլն) և գյուղատնտեսական կապիտալ ներդրումներ (օրինակ` ոռոգման համակարգ),
  • գյուղտեխնիկայի պահեստամասերի վաճառք և գյուղատնտեսական կապիտալ ներդրումներ,
  • գյուղտեխնիկայի վերանորոգում և գյուղատնտեսական կապիտալ ներդրումներ,
  • գյուղատնտեսության հետ կապված շինությունների և պահեստների կառուցում, ներառյալ` դրանցում տեղակայված տեխնիկան:
  • Գյուղ. ներդրանքի գնումը մատակարարի խանութներից, ներառյալ՝
    • Բույսերի պաշտպանության համար նախատեսված ապրանքներ
    • Պարարտանյութեր և համարժեք կենսաբանական նյութեր
    • Սերմեր
    • Ընտանի կենդանիներ և կենդանիների կեր
    • Գյուղատնտեսական փոքր սարքավորումներ և մեքենաներ

    Կաթիլային ոռոգման համակարգեր, ջերմոցներ և այլ գյուղատնտեսական կառույցներ

    • Գյուղատնտեսությանն առնչվող այլ հարմարություններ

    Նախագծում և այլ գյուղատնտեսական ծառայություններ

  • Նվազագույնը 50,000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր հաճախորդի համար
  • Առավելագույնը 1,500,000 ՀՀ դրամ` յուրաքանչյուր հաճախորդի համար
  • Յուրաքանչյուր հաճախորդի համար 2 զուգահեռ վարկ կարող է տրամադրվել առավելագույնը 1,500,000 ՀՀ դրամի չափով

    Եթե հաճախորդը դիմում է ավելի մեծ չափով վարկի համար, վարկը կարող է տրամադրվել միևնույն պայմաններով
    (տոկոսադրույք, վճարներ, վարկի մարում), սակայն կիրառելով վարկավորման ստանդարտ գործընթաց, այն է այց վարկառուի տնտեսություն՝ անհրաժեշտ ֆինանսական վերլուծության և գրավի պայմանների ուսումնասիրության նպատակով:Վարկերի տոկոսադրույքի հաշվարկը
    Տոկոսագումարների հաշվարկը կատարվում է ամենօրյա՝ հաշվարկային տարին ընունելով 365 օր, վարկի մայր գումարի փաստացի մնացորդի նկատմամբ:
    Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքի չափը կախված է վարկի պայմաններից (գումար, ժամկետ, վարկի մարմանն ուղված վճարների գումար և մարումների քանակ):
    Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
    որտեղ`
    A վարկի գումարը (վարկատուի կողմից վարկառուին տրամադրված վարկի սկզբնական գումարը)
    n վարկի մարմանն ուղղված վճարի թիվը
    N վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
    Kn վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
    Dn վարկի տրամադրման օրից մինչև վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը` արտահայտված օրերի թվով
    i տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են վարկավորման պայմանագրից կամ այլ կերպ:Վարկի տոկոսագումարների հաշվարկի օրինակ
    Վարկի գումար` 300,000.00 ՀՀ դրամ
    Տարեկան անվանական տոկոսադրույք` 6%
    Վարկի ժամկետ`12 ամիս (364 օր)
    Վարկի տրամադրման միանվագ գումար` վարկի գումարի 2%-ի չափով
    Մարումներ`ամսական հավասարաչափ
    Արտոնյալ ժամանակաշրջան`չկա
    Վարկի տրամադրման օր`20 հուլիսի 2017թ.
    Վարկի մարման առաջին օր`21 օգոստոսի 2017թ.
    Տարեկան փաստացի տոկոսադրույք` 10.2494%Մարումների հաճախականությունը
    Մայր գումարի մարումները ամենամսյա կամ դադարի ամիսներով՝ վարկառուի ընտրությամբ: Առավելագույն դադարի տևողությունը վարկի ժամկետից 2 ամսով պակաս:
    Տոկոսագումարի մարումներն ամենամսյա՝ բացառությամբ 0 տոկոսադրույքով հաշվարկվող ամիսների:Վարկի տրամադրման եղանակները
    Վարկը տրամադրվում է անկանխիկ (գումարը փոխանցվում է «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ գործընկեր կազմակերպության հաշվեհամարին՝ որպես հաճախորդի կողմից ձեռքբերվող ապրանքի և/կամ ծառայության վճար):

    Վարկի հաստատման և տրամադրման ժամկետները և գործոնները
    Վարկի տրամադրման վերաբերյալ որոշումները կայացվում են և տեղեկացվում են հաճախորդին մեկ օրվա ընթացքում:
    Ընկերության կողմից հաճախորդին վարկի տրամադրման/մերժման որոշման հիմնական գործոնը հաճախորդի վարկային պատմությունն է:

    Տույժեր
    Վարկառուի կողմից մարման ժամանակացույցով սահմանված ժամկետներում պարտավորությունները չկատարելու դեպքում Վարկառուն պարտավորվում է Վարկատուին վճարել տուժանք՝ յուրաքանչյուր ժամկետանց օրվա համար ժամկետանց (չվճարված) վարկի գումարի նկատմամբ 0.1 տոկոսի չափով:

  • «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
    ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»
  • «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՌՈՂԻՑ
    «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
  • www.fininfo.am «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»
  • ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ
    ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
  • «ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ
    ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ»
  • ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԳՐԱՎԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՒ ԻՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ: ԵԹԵ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՊԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻՑ ԵՒ/ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ:
  •  

    ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐ ՀԱՄԱՐ

  • ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՆՔՆ Է ԿՐՈՒՄ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍԻՆՔՆ, ԵՐԲ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ԴՈՒՔ ԵՔ ՎՃԱՐԵԼՈՒ ԻՐ ՓՈԽՈՐԵՆ, ՎԱՏԱՆԱԼՈՒ Է
    ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԶՐԿՎԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ:
  • ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՕՐԻՆԱԿ:
  • ՀԱՂՈՐԴԱԿՎՈՒՄԸ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ:
  • 7 ՕՐ ԱՌԱՋ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ԵՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:
  • ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԵՆԱՈՒՇԸ ՄԵԿ ՕՐ ՀԵՏՈ, ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ:
  • ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

  • ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԿԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ:

  • ՎԱՐԿԱՌՈՒԻՑ ՀԵՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՐԱԾ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԸ:

 

Վարկ ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը`

Յուրաքանչյուր վարկառուի համար վարկի գումարը սահմանվում է ելնելով ձեռքբերման ենթակա ապրանքների (մատուցման ենթակա ծառայությունների) նախահաշվից, որը դուրս է գրվում հայտատուի անունով Մատակարարի կողմից՝ գյուղատնտեսական նշանակության ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար: Բացի Մատակարարից ստացված նախահաշվից, վարկառուն նաև պետք է ներկայացնի.

  • անձը հաստատող փաստաթուղթ՝ համաձայն ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգի,
  • փաստաթղթեր, որոնք հաստատում են վարկառուի կողմից գյուղատնտեսական նպատակներով հողօգտագործումը (հողի հանդեպ իրավունքը հաստատող փաստաթղթեր կամ սեփականություն հանդիսացող կամ վարձակալված հողամասի առկայության վերաբերյալ տեղեկանք՝ տրված իրավասու պետական կամ տեղական մարմինների կողմից, կամ հողի վարձակալության պայմանագիր), անասունների պահման (անասնապահության) համար շինությունների փաստաթղթեր (առկայության դեպքում),
  • վարկառուի լրացուցիչ եկամտի աղբյուրների և/կամ ակտիվների առկայությունը փաստող փաստաթղթեր (առկայության դեպքում):

Վարկի երաշխավորը պետք է ներկայացնի.

  • անձը հաստատող փաստաթուղթ՝ համաձայն ՀՀ իրավական ակտերով սահմանված կարգի,
  • ակտիվների առկայությունը փաստող փաստաթղթեր (առկայության դեպքում):