Agrocredit For Cooperatives
- գյուղտեխնիկայի, գործիքների, սարքավորումների ձեռքբերում, վերանորոգում, արդիականացում,
- կենդանիների, տնկիների ձեռքբերում,
- բիզնես տարածքի ձեռքբերում, կապիտալ շինարարություն,
- արտադրական գործընթացի կազմակերպում։
Գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ նեդրումների նպատակով․
- hումքի մթերում
- գուղմթերքի շուկայահանման ֆինանսավորում
- այլ գործառնական ծախսեր
Իրավաբանական անձինք
- կանոնադրություն,
- ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից Էլեկտրոնային քաղվածք
- բաժնետեր/երի վերաբերյալ տեղեկատվություն
- ղեկավարի անձը հաստատող փաստաթղթեր
- իրավասու մարմնի որոշում ֆինանսավորման վերաբերյալ
- տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
- հարկային հաշվետվություններ
- տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, սարքավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
- այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը
- գույքի սեփականության իրավունքի վկայական
- գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք
- գույքի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթղթեր / իրավաբանական անձի դեպքում՝ Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից և գրավադրման վերաբերյալ իրավասու մարմնի որոշում
- գույքի ձեռքբերման հիմքեր
Վարկավորման պայմանները
Արժույթ | ՀՀ դրամ | |
Գումար | 300,000 – 50,000,000 | |
Ժամկետ | 3– 60 ամիս | |
Տարեկան տոկոսադրույք | 9,5 % – 13% | |
Փաստացի տոկոսադրույք | 9,92 % – 18,80 % | |
Տրամադրման միջնորդավճար | – | |
Վարկի մարում | Վարկի մարումներն իրականացվում են ճկուն ժամանակացույցով, սակայն ոչ պակաս, քան տարեկան 2 անգամ | |
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ |
12 ամիս | |
Ապահովություն | Գրավ և/կամ երաշխավորություն | |
Տուժանք | Ժամկետանց գումարի ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0,1% | |
Վաղաժամկետ մարման տուժանք | – |
- Գյուղատնտեսական վարկերի տոկոսագումարը սուբսիդավորվում է ամբողջությամբ ՀՀ Կառավարության գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերին համապատասխանելու դեպքում՝ ՀՀ Կառավարության 2020թ-ի մարտի 26-ի N 356-Լ և 2019թ-ի մարտի 7-ի 184-Լ որոշումներով` https://mineconomy.am/page/1338։
- Տոկոսագումարի սուբսիդավորումը կարող է դադարել ՀՀ Կառավարության գյուղատնտեսական ոլորտի պետական օժանդակության ծրագրերով նախատեսված պահանջների դեպքում՝ ՀՀ Կառավարության 2019թ․-ի մարտի 7-ի 184-Լ որոշման IV գլխի 16-րդ կետի պահանջներին համապատասխան https://mineconomy.am/page/1338։
- ՀՀ Կառավարության 2020թ․-ի մարտի 26-ի N 356-Լ որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ միջոցառման» շրջանակներում մինչև 2020թ․-ի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական ոլորտին տրամադրվող վարկերը շահառուներին հասանելի կլինեն 0% տոկոսադրույքով, 3-15 մլն ՀՀ դրամ, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման ու ավանդական այգու հիմնման համար կտրամադրվի 3-30 մլն ՀՀ դրամ, տավարաբուծության զարգացման համար` 3-50 մլն ՀՀ դրամ գումարի սահմաններում։ Վարկերը կտրամադրվեն մինչև 5 տարի մարման ժամկետով, ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 7 տարի մարման ժամկետով, խոզաբուծության և թռչնաբուծության զարգացման համար տրամադրվող վարկերի դեպքում՝ մինչև 3 տարի մարման ժամկետով։ Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետը սահմանվում է մինչև 1 տարի, բացառությամբ ավանդական այգու հիմնման նպատակով տրամադրվող վարկերի, որոնց համար սահմանվում է առավելագույնը 4 տարի արտոնյալ ժամկետ։
- Մեկ ձեռնարկությանը միաժամանակ կարող է տրամադրվել համաֆինանսավորման, վերաֆինանսավորման կամ սուբսիդավորման ծրագրերից որևիցէ մեկով նախատեսված աջակցությունը։
- Սուբսիդավորվող վարկերի տրամադրման հայտի ընդունման, քննարկման և վարկի տրամադրման նախապայման է համարվում ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տնտեսավարողներին տրամադրված հավաստագիրը։
Գույքի գրավադրման ժամանակ առաջացող հավելյալվճարներ
Անշարժ գույքի համար միասնական տեղեկանքի տրամադրում | մինչև 10,000 ՀՀ դրամ |
Գրավի պայմանագրի նոտարական վավերացում | մինչև 25,000 ՀՀ դրամ |
Անշարժ գույքի գրավի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցում | մինչև 30,000 ՀՀ դրամ |
Տրանսպորտային միջոցի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք | 3,000 ՀՀ դրամ |
Տրանսպորտային միջոցների գրավի իրավունքի պետական գրանցում | 3,000 ՀՀ դրամ |
Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցում | 2,000 ՀՀ դրամ |
Տոկոսադրույքի հաշվարկը
Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում: Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ-ի կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է, քան սահմանված տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկային տոկոսի կրկնակի տոկոսը:
Տոկոսագումարի հաշվարկը
Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից։
Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է՝ Վարկի գումար * տոկոսադրույք / ամիսների քանակ (կամ օրերի քանակ)։
Օրինակ` 1,000,000 ՀՀ դրամ 12% տարեկան տոկոսադրույքով և 12 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսագումարի միջին վճարման չափը կկազմի` 1,000,000*0.12/12=10,000 ՀՀ դրամ:
Ամսական տոկոսագումարի փաստացի չափը կախված է վարկի մարման ժամանակացույցից, բայց չի կարող գերազանցել վերը ներկայացված միջին չափը:
Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներւմ և չափերով կատարելու դեպքում։
Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա
որտեղ`
A – վարկի սկզբնական գումարը
n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը
N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը
Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը
Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով
i – տարեկան փաստացի տոկոսադրույքը
Վարկառուի համար
- Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիությունը։
- «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
- ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով կարող եք այցելել «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով։
- Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։
- ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ապագայում վարկ ստանալուն։
- Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
- Վարկառուն պիտի գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐ ՀԱՄԱՐ
- Դուք կրում եք վարկի մարման պատասխանատվությունը, այսինքն Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում, Դուք եք վճարելու նրա փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր սեփական գույքից։
- Ձեզ տրամադրվելու է երաշխավորության պայմանագրի, վարկային պայմանագրի և մարման ժամանակացույցի օրինակը։
- Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր նախընտրած եղանակով։
- Պայմանագրի պայմանների փոփոխության դեպքում յոթ օր առաջ Դուք ծանուցվելու եք։
- Վարկի մարման ուշացման դեպքում ամենաուշը մեկ օր հետո Ձեզ տեղեկացնելու են այդ մասին։
- Դուք ցանկացած ժամանակ իրավունք ունեք վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի վերաբերյալ։
- Վարկառուից կարող եք պահանջել հատուցելու Վարկատուին վճարված գումարը, ինչպես նաև Վարկառուի փոխարեն պատասխանատվություն կրելու հետ կապված այլ վնասները։
Վարկ ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․
- վարկ ստանալու դիմում-հայտ
- անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտը (ՀԾՀ)
- երաշխավորողների անձը հաստատող փաստաթուղթը, սոցիալական քարտը(ՀԾՀ) և դրանց պատճենները,
- անհրաժեշտության դեպքում՝ վարկառուի եկամուտները հավաստող այլ փաստաթղթեր,
- առկայության դեպքում՝ աշխատավարձի տեղեկանք,
- ACRA վարկային բյուրոյին հարցման իրականացման համար լրացված համաձայնությունը՝ երաշխավորների համար: