Logo

Սպառողական վարկեր

ՀՀ քաղաքացի հանդիսացող 18-70 տարեկան ֆիզիկական անձինք:
Վարկերը տրամադրվում են սպառողական նպատակներով:
  • 50,000 -2,000,000 ՀՀ դրամ
  • Վարկերի տրամադրման ժամկետները սահմանված են 3-36 ամիս
  • Վարկերի տոկոսադրույքը կազմում է տարեկան 16-22% (ՀՀ դրամ)
  • Վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է 19.8-31.8 % (ՀՀ դրամ)
  • Վարկի տրամադրման համար հաճախորդը վճարում է վարկի տրամադրման միանվագ վճար` համաձայն Ընկերությունում այդ պահին գործող սակագների (տես`Կազմակերպության կողմից սահմանված սակագները)
  • Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի ընթացիկ մնացորդի նկատմամբ
  • Որպես ապահովություն հանդես է գալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց երաշխավորությունը
  • Վարկի և տոկոսագումարի վճարումը կատարվում է անուիտետային
  • Վարկը տրամադրվում է անկանխիկ եղանակով կամ բանկային չեկով
  • Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը` վարկի դիմելիս կամ ստանալիս վարկառուն պետք է չունենա ժամկետանց կամ խնդրահարույց պարտավորություններ:
  • Վարկառուի կողմից վերջին 6 ամսվա ընթացքում  վարկերի գծով վճարումների ուշացումների հանրագումարը պետք է  չգերազանցի 30 օրը։
  • Վարկառուի բոլոր վարկերի(ներառյալ այլ կազմակերպություններից ստացված) գծով ամսական վճարումների և եկամուտների առավելագույն հարաբերակցությունը սահմանվում է 60%:
  • Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում պատասխանատվություն են կրում ինչպես տվյալ վարկառուն, անյպես էլ երաշխավորները իրենց գույքի և/կամ այլ միջոցների հաշվին
  • Վարկերի տրամադրման համար երաշխավորող անձանց քանակը որոշվում է հետևյալ կերպ.

Վարկերի տոկոսադրույքի հաշվարկը

Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով՝ տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`
որտեղ`
A վարկի գումարը (վարկատուի կողմից վարկառուին տրամադրված վարկի սկզբնական գումարը)
n վարկի մարմանն ուղղված վճարի թիվը
N վարկի մարմանն ուղղված վերջին վճարի թիվը
Kn վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի գումարը
Dn վարկի տրամադրման օրից մինչև վարկի մարմանն ուղղված n-րդ վճարի կատարման օրն ընկած ժամանակահատվածը` արտահայտված օրերի թվով
i տարեկան փաստացի տոկոսադրույքը, որը կարող է հաշվարկվել, եթե հավասարման մյուս տվյալները հայտնի են վարկավորման պայմանագրից կամ այլ կերպ:Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է քան սահմանվածը տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկայինի կրկնակի տոկոսը:

Վարկի տոկոսագումարների հաշվարկի օրինակ.
Վարկի տոկոսադրույքի հաշվարկի պարզ օրինակ է` (Վարկի գումար*տոկոսադրույք)/ ամիսների քանակ (կամ օրերի քանակ)

Այսպես` 2,000,000 ՀՀ դրամ 18% տարեկան տոկոսադրույքով 36 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսեկան տոկոսների միջին վճարման չափը կազմի`

=(2,000,000*0.56*0.18*3+2,000,000)/36=72,355 ՀՀ դրամ  

Հարկ է նշել, որ ամսեկան տոկոսների փաստացի չափը կախված կլինի վարկի մարման ժամանակացուցից, բայց չի գերազանցի վերը ներկայացված միջին չափը:

Այլ վճարներ

  • Վարկի տրամադրման միանվագ վճար վարկի գումարի 3%-ի չափով, բայց ոչ պակաս 3,000 ՀՀդրամը։

Տույժեր

  • Վարկի տոկոսների և/կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում սահմանվում է տուժանք ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) ուշացված յուրաքնաչյուր օրվա համար 0.1%-ի չափով:
  • Վաղաժամկետ մարման տույժ՝ վարկային պայմանագրի կնքման օրվանից ոչ ուշ, քան վեց ամսվա ընթացքում մարված գումարի 1%-ի չափով:

Վարկի հաստատման և տրամադրման ժամկետներ
Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը և դրա մասին վարկային հայտ ներկայացնողին տեղեկացնելն ու վարկը վարկառուին տրամադրումը կատարվում է առավելագույը 10 օրվա ընթացքում:

  • «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
    ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ»
  • «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՌՈՂԻՑ
  • «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
  • www.fininfo.am «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»
  • ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
  • «ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ»
  • ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԳՐԱՎԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՒ ԻՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ: ԵԹԵ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՊԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻՑ ԵՒ/ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ:

 

ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐ ՀԱՄԱՐ

  • ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՆՔՆ Է ԿՐՈՒՄ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍԻՆՔՆ, ԵՐԲ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ԴՈՒՔ ԵՔ ՎՃԱՐԵԼՈՒ ԻՐ ՓՈԽՈՐԵՆ, ՎԱՏԱՆԱԼՈՒ Է
    ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԶՐԿՎԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ:
  • ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՕՐԻՆԱԿ:
  • ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ:
  • 7 ՕՐ ԱՌԱՋ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ԵՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:
  • ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԵՆԱՈՒՇԸ ՄԵԿ ՕՐ ՀԵՏՈ, ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ:

ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ

  • ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԿԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ:
  • ՎԱՐԿԱՌՈՒԻՑ ՀԵՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՐԱԾ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԸ:

 

Վարկ ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը․

  • վարկ ստանալու դիմում-հայտ
  • անձը հաստատող փաստաթուղթ և սոցիալական քարտը (ՀԾՀ)
  • երաշխավորողների անձը հաստատող փաստաթուղթը, սոցիալական քարտը(ՀԾՀ)  և դրանց պատճենները,
  • անհրաժեշտության դեպքում՝ վարկառուի եկամուտները հավաստող այլ փաստաթղթեր,
  • առկայության դեպքում՝ աշխատավարձի տեղեկանք,
  • ACRA վարկային բյուրոյին հարցման իրականացման համար լրացված համաձայնությունը՝ երաշխավորների համար:
r