Logo

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿ

Ուշադրություն

   ×

այս վարկատեսակն ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք: Ուստի, նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները եվ գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները
21-66 տարեկան ՀՀ քաղաքացիները
Սպառողական նպատակներ
  • դիմողի և իր հետ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթղթեր
  • աշխատավարձի վերաբերյալ տեղեկանք և/կամ եկամուտները հավաստող այլ փաստաթղթերը
  • այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
Արժույթ ՀՀ դրամ
Գումար 50,000 – 2,000,000
Ժամկետ 3 – 36 ամիս
Տարեկան տոկոսադրույք 18% – 22 %
Փաստացի տոկոսադրույք 22,19% – 31,88%
Ամսական Սպասարկման վճար համաձայն գործող սակագնի
Վարկի մարում անուիտետային մարումներ
Ապահովություն գրավ և/կամ երաշխավորություն
Տուժանք
ժամկետանց գումարի ուշացված յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է  տուժանք ժամկետանց գումարի 0,1%-ի չափով
Վաղաժամկետ մարման տուժանք

 

Տոկոսադրույքի հաշվարկը

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում: Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ-ի կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է, քան սահմանված տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկային տոկոսի կրկնակի տոկոսը:

Տոկոսագումարի հաշվարկը

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից։

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է՝ Վարկի գումար * տոկոսադրույք / ամիսների քանակ (կամ օրերի քանակ)։

Օրինակ` 1,000,000 ՀՀ դրամ 12% տարեկան տոկոսադրույքով և 12 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսագումարի միջին վճարման չափը կկազմի` 1,000,000*0.12/12=10,000 ՀՀ դրամ:

Ամսական տոկոսագումարի փաստացի չափը կախված է վարկի մարման ժամանակացույցից, բայց չի կարող գերազանցել վերը ներկայացված միջին չափը:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներւմ և չափերով կատարելու դեպքում։

Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա

որտեղ`

A – վարկի սկզբնական գումարը

n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը

N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը

Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը

Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով

i – տարեկան փաստացի տոկոսադրույքը

ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ

  • Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիությունը։
  • «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
  • ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով կարող եք այցելել «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով։
  • Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ապագայում վարկ ստանալուն։

  • Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
  • Վարկառուն պիտի գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:

ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ

  • Դուք կրում եք վարկի մարման պատասխանատվությունը, այսինքն Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում, Դուք եք վճարելու նրա փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր սեփական գույքից։
  • Ձեզ տրամադրվելու է երաշխավորության պայմանագրի, վարկային պայմանագրի և մարման ժամանակացույցի օրինակը։
  • Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր նախընտրած եղանակով։
  • Պայմանագրի պայմանների փոփոխության դեպքում յոթ օր առաջ Դուք ծանուցվելու եք։
  • Վարկի մարման ուշացման դեպքում ամենաուշը մեկ օր հետո Ձեզ տեղեկացնելու են այդ մասին։
  • Դուք ցանկացած ժամանակ իրավունք ունեք վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի վերաբերյալ։
  • Վարկառուից կարող եք պահանջել հատուցելու Վարկատուին վճարված գումարը, ինչպես նաև Վարկառուի փոխարեն պատասխանատվություն կրելու հետ կապված այլ վնասները։