Logo

ԲԻԶՆԵՍ ՎԱՐԿ

Ուշադրություն

   ×

այս վարկատեսակն ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք: Ուստի, նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները եվ գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները
ՀՀ տարածքում գործող միկրո, փոքր և միջին ձեռներեցներ կամ ձեռնարկություններ։Գյուղատնտեսական մթերք վերամշակող ձեռնարկություններ։
Բիզնեսում կապիտալ ներդրումներ կատարելու նպատակով․

  • տեխնիկայի, գործիքների, սարքավորումների ձեռքբերում, վերանորոգում, արդիականացում
  • բիզնես տարածքի ձեռքբերում, կապիտալ շինարարություն
  • բիզնես գործընթացի կազմակերպում

Բիզնես գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ նեդրումների նպատակով․

  • hումքի մթերման ֆինանսավորում
  • արտադրանքի շուկայահանման ֆինանսավորում
  • այլ գործառնական ծախսեր

Անհատ ձեռներեցներ

  • ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից Էլեկտրոնային քաղվածք
  • անձը հաստատող փաստաթղթեր
  • գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, սարքավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
  • տեղեկանքներ գյուղապետարանից գույքերի և անասնագլխաքանակի վերաբերյալ
  • այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

Իրավաբանական անձինք

  • կանոնադրություն
  • ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից Էլեկտրոնային քաղվածք
  • բաժնետեր/երի վերաբերյալ տեղեկատվություն
  • ղեկավարի անձը հաստատող փաստաթղթեր
  • իրավասու մարմնի որոշում ֆինանսավորման վերաբերյալ
  • տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
  • հարկային հաշվետվություններ
  • տնտեսական գործունեության մեջ մասնակցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեղնիկա, տրանսպորտային միջոց, սարգավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
  • տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, սարքավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
  • այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

Գրավադրման համար անհրաժեշտ փաստաթղթերը

  • գույքի սեփականության իրավունքի վկայական
  • գույքի սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք
  • գույքի սեփականատիրոջ անձը հաստատող փաստաթղթեր / իրավաբանական անձի դեպքում՝ Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից և գրավադրման վերաբերյալ իրավասու մարմնի որոշում
  • գույքի ձեռքբերման հիմքեր
Արժույթ ՀՀ դրամ
Գումար 300,000 – 50,000,000
Ժամկետ 6 – 60 ամիս
Տարեկան տոկոսադրույք 9,5% – 18 %
Փաստացի տոկոսադրույք 10,39% – 25,95%
Տրամադրման միջնորդավճար 1 % – 1,5 %
Վարկի մարում Վարկի մարումներն իրականացվում են ճկուն ժամանակացույցով, սակայն  ոչ պակաս, քան տարեկան 2 անգամ
Մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ 12 ամիս
Ապահովություն Գրավ և/կամ երաշխավորություն
Տուժանք
Ժամկետանց գումարի ուշացված յուրաքանչյուր օրվա համար սահմանվում է  տուժանք ժամկետանց գումարի 0,1%-ի չափով
Վաղաժամկետ մարման տուժանք 1 %

Գույքի գրավադրման ժամանակ առաջացող հավելյալ վճարներ

Անշարժ գույքի համար միասնական տեղեկանքի տրամադրում մինչև 10,000 ՀՀ դրամ
Գրավի պայմանագրի նոտարական վավերացում մինչև 25,000 ՀՀ դրամ
Անշարժ գույքի գրավի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցում մինչև 30,000 ՀՀ դրամ
Տրանսպորտային միջոցի նկատմամբ սահմանափակումների վերաբերյալ տեղեկանք 3,000 ՀՀ դրամ
Տրանսպորտային միջոցների գրավի իրավունքի պետական գրանցում 3,000 ՀՀ դրամ
Գյուղատնտեսական տեխնիկայի նկատմամբ գրավի իրավունքի պետական գրանցում 2,000 ՀՀ դրամ

Տոկոսադրույքի հաշվարկը

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում: Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ-ի կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է, քան սահմանված տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկային տոկոսի կրկնակի տոկոսը:

Տոկոսագումարի հաշվարկը

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից։

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է՝ Վարկի գումար * տոկոսադրույք / ամիսների քանակ (կամ օրերի քանակ)։

Օրինակ` 1,000,000 ՀՀ դրամ 12% տարեկան տոկոսադրույքով և 12 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսագումարի միջին վճարման չափը կկազմի` 1,000,000*0.12/12=10,000 ՀՀ դրամ:

Ամսական տոկոսագումարի փաստացի չափը կախված է վարկի մարման ժամանակացույցից, բայց չի կարող գերազանցել վերը ներկայացված միջին չափը:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներւմ և չափերով կատարելու դեպքում։

Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա

որտեղ`

A – վարկի սկզբնական գումարը

n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը

N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը

Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը

Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով

i – տարեկան փաստացի տոկոսադրույքը

ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ

  • Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիությունը։
  • «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
  • ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով կարող եք այցելել «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով։
  • Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ապագայում վարկ ստանալուն։

  • Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
  • Վարկառուն պիտի գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:

ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ

  • Դուք կրում եք վարկի մարման պատասխանատվությունը, այսինքն Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում, Դուք եք վճարելու նրա փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր սեփական գույքից։
  • Ձեզ տրամադրվելու է երաշխավորության պայմանագրի, վարկային պայմանագրի և մարման ժամանակացույցի օրինակը։
  • Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր նախընտրած եղանակով։
  • Պայմանագրի պայմանների փոփոխության դեպքում յոթ օր առաջ Դուք ծանուցվելու եք։
  • Վարկի մարման ուշացման դեպքում ամենաուշը մեկ օր հետո Ձեզ տեղեկացնելու են այդ մասին։
  • Դուք ցանկացած ժամանակ իրավունք ունեք վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի վերաբերյալ։
  • Վարկառուից կարող եք պահանջել հատուցելու Վարկատուին վճարված գումարը, ինչպես նաև Վարկառուի փոխարեն պատասխանատվություն կրելու հետ կապված այլ վնասները։