Logo

Արագ ագրովարկ

Ուշադրություն

   ×

այս վարկատեսակն ունի բարձր տարեկան փաստացի տոկոսադրույք: Ուստի, նախապես դիտարկեք շուկայում առկա նմանատիպ այլ ծառայությունները եվ գնահատեք վարկը մարելու Ձեր հնարավորությունները
Գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական (21-66 տարեկան) և իրավաբանական անձինք՝ գյուղացիական տնտեսությունները։Ստարտափ ներդրումային նախագծեր իրականացնող գյուղացիական տնտեսությունները՝ 50% սեփական ներդրման պայմանով։
Գյուղատնտեսության ոլորտում կապիտալ ներդրումների նպատակով․

  • գյուղտեխնիկայի, գործիքների, սարքավորումների ձեռքբերում, վերանորոգում, արդիականացում,
  • կենդանիների, տնկիների ձեռքբերում,
  • բիզնես տարածքի ձեռքբերում, կապիտալ շինարարություն,
  • արտադրական գործընթացի կազմակերպում։

Գյուղատնտեսական գործունեության համար անհրաժեշտ ընթացիկ նեդրումների նպատակով․

  • hումքի մթերման ֆինանսավորում
  • գուղմթերքի շուկայահանման ֆինանսավորում
  • այլ գործառնական ծախսեր

Ֆիզիկական անձինք

  • դիմողի և իր հետ փոխկապակցված անձանց անձը հաստատող փաստաթղթեր
  • անհատ ձեռներեցների դեպքում նաև Էլեկտրոնային քաղվածք ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից
  • գյուղատնտեսական և այլ տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, սարքավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
  • տեղեկանքներ գյուղապետարանից գույքերի և անասնագլխաքանակի վերաբերյալ
  • այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության

Իրավաբանական անձինք

  • կանոնադրություն
  • ՀՀ ԱՆ պետական ռեգիստրից Էլեկտրոնային քաղվածք
  • բաժնետեր/երի վերաբերյալ տեղեկատվություն
  • ղեկավարի անձը հաստատող փաստաթղթեր
  • իրավասու մարմնի որոշում ֆինանսավորման վերաբերյալ
  • տեղեկանք հարկային պարտավորությունների վերաբերյալ
  • հարկային հաշվետվություններ
  • տնտեսական գործունեության հետ առնչություն ունեցող գույքերի (հող, շինություն, պահեստ, գյուղտեխնիկա, տրանսպորտային միջոց, սարքավորում) սեփականության իրավունքի վկայականները կամ վարձակալության պայմանագրերը
  • այլ փաստաթղթեր՝ ըստ անհրաժեշտության
Արժույթ ՀՀ դրամ
Գումար 100,000 – 3,000,000
Ժամկետ  6 ամիս
Տարեկան տոկոսադրույք 18 % – 22%
Փաստացի տոկոսադրույք 28,38% – 33,54
Տրամադրման միջնորդավճար 2%
Վարկի մարում Վարկի մարումներն իրականացվում են ճկուն ժամանակացույցով, սակայն  ոչ պակաս, քան տարեկան 2 անգամ
Ապահովություն Դրական վարկունակության գնահատում
Տուժանք Ժամկետանց գումարի ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0,1%
Վաղաժամկետ մարման տուժանք

Տոկոսադրույքի հաշվարկը

Վարկի տոկոսադրույքը հաշվարկվում է վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով` տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում: Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ-ի կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է, քան սահմանված տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկային տոկոսի կրկնակի տոկոսը:

Տոկոսագումարի հաշվարկը

Վարկի տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա՝ վարկի մնացորդից։

Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է՝ Վարկի գումար * տոկոսադրույք / ամիսների քանակ (կամ օրերի քանակ)։

Օրինակ` 1,000,000 ՀՀ դրամ 12% տարեկան տոկոսադրույքով և 12 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսագումարի միջին վճարման չափը կկազմի` 1,000,000*0.18/6=175,525ՀՀ դրամ:

Ամսական տոկոսագումարի փաստացի չափը կախված է վարկի մարման ժամանակացույցից, բայց չի կարող գերազանցել վերը ներկայացված միջին չափը:

Տարեկան փաստացի տոկոսադրույքը ցույց է տալիս, թե որքան կարժենա վարկը հաճախորդի համար վարկի տրամադրման և սպասարկման գծով բոլոր պարտադիր վճարները սահմանված ժամկետներւմ և չափերով կատարելու դեպքում։

Հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևի հիման վրա

որտեղ`

A – վարկի սկզբնական գումարը

n – վարկի մարմանն ուղղված վճարի հերթական համարը

N – վարկի մարմանն ուղղված վերջին վճարի հերթական համարը

Kn – վարկի մարմանն ուղղված n րդ վճարի գումարը

Dn – վարկի տրամադրման օրից մինչև մարմանն ուղղված n րդ վճարման օրն ընկած ժամանակահատվածը՝ օրերով

i – տարեկան փաստացի տոկոսադրույքը

ՎԱՐԿԱՌՈՒԻ ՀԱՄԱՐ

  • Դուք իրավունք ունեք հաղորդակցվել ֆինանսական կազմակերպության հետ Ձեր նախընտրած եղանակով՝ փոստային կապի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Էլեկտրոնային եղանակով տեղեկատվության ստացումը ամենահարմարավետն է՝ հասանելի է 24/7 ռեժիմով, զերծ է թղթային տեղեկատվության կորստի ռիսկերից և ապահովում է գաղտնիությունը։
  • «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ և ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքով սահմանված հաճախորդի պատշաճ ուսումնասիրության նպատակով «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» սկզբունքի հիման վրա սպառողից կարող է պահանջվել ներկայացնելու լրացուցիչ փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն։
  • ֆիզիկական անձանց առաջարկվող ծառայությունների որոնման, համեմատման և ամենաարդյունավետ տարբերակի ընտրության նպատակով կարող եք այցելել «ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ» էլեկտրոնային հարթակը՝ www.fininfo.am հասցեով։
  • Ձեր կողմից պարտավորությունը չկատարելու կամ թերի կատարելու դեպքում վարկատուն 3 աշխատանքային օր հետո այդ տվյալները ուղարկում է վարկային բյուրո, որտեղ ձևավորվում է ձեր վարկային պատմությունը։ Դուք իրավունք ունեք վարկային բյուրոյից տարեկան մեկ անգամ անվճար ձեռք բերել Ձեր վարկային պատմությունը։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ վատ վարկային պատմությունը կարող է խոչընդոտել ապագայում վարկ ստանալուն։

  • Ձեր կողմից ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈՒՎԿ» ՓԲԸ-ն կձեռնարկի գույքի բռնագանձման և իրացման ուղղությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված միջոցառումներ։ Եթե գրավադրված գույքի իրացումից ստացված գումարը չի բավարարում ընկերության պահանջները, ապա վերջինս իրավունք ունի հատուցում ստանալ Ձեր այլ գույքից և/կամ այլ միջոցներից։
  • Վարկառուն պիտի գործի իր անունից և իր օգտին, արգելվում է վարկ վերցնել հօգուտ երրորդ անձի:

ԵՐԱՇԽԱՎՈՐԻ ՀԱՄԱՐ

  • Դուք կրում եք վարկի մարման պատասխանատվությունը, այսինքն Վարկառուի կողմից իր պարտավորությունները չկատարելու կամ թերի կատարելու դեպքում, Դուք եք վճարելու նրա փոխարեն, վատանալու է Ձեր վարկային պատմությունը և հնարավոր է զրկվեք Ձեր սեփական գույքից։
  • Ձեզ տրամադրվելու է երաշխավորության պայմանագրի, վարկային պայմանագրի և մարման ժամանակացույցի օրինակը։
  • Հաղորդակցումն իրականացվելու է Ձեր նախընտրած եղանակով։
  • Պայմանագրի պայմանների փոփոխության դեպքում յոթ օր առաջ Դուք ծանուցվելու եք։
  • Վարկի մարման ուշացման դեպքում ամենաուշը մեկ օր հետո Ձեզ տեղեկացնելու են այդ մասին։
  • Դուք ցանկացած ժամանակ իրավունք ունեք վարկատուից պահանջել տեղեկատվություն վարկի մնացորդի վերաբերյալ։
  • Վարկառուից կարող եք պահանջել հատուցելու Վարկատուին վճարված գումարը, ինչպես նաև Վարկառուի փոխարեն պատասխանատվություն կրելու հետ կապված այլ վնասները։