Logo
December 12, 2012

2011 թ.-ի օգոստոս ամսից «ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունը, համագործակցելով Գերմանահայկական Հիմնադրամի հետ, մասնակցում է Համաշխարհային Բանկի միջոցներով իրականացվող Փոքր և Միջին Ձեռնարկատիրության ֆինանսական ռեսուրսների հասանելիության ծրագրի վարկային ռեսուրսների տեղաբաշխման գործընթացին:

Ծրագիրն ուղղված է ՀՀ տարածքում գործող ՓՄՁ-ների գործունեության խրախուսմանը և նրանց համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Ծրագրի գլխավոր նպատակն է ՀՀ տարածքում գործող ՓՄՁ-ների և խոշոր ֆերմերային տնտեսությունների կողմից արտադրվող արտադրանքի ծավալների մեծացում, որակի բարձրացում և տեսականու ընդլայնում, ինչպես նաև աշխատատեղերի ստեղծում թե՛ քաղաքային, և թե՛ գյուղական վայրերում:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն, պահպաանելով իր առաքելությունն ու տեսլականը, ինչպես նաև ուղղորդվելով կազմակերպությունում առկա արժեքներով, ՀՀ գյուղական տարածքներում, մասամբ նաև ռեգիոնալ քաղաքային համայնքներում ակտիվորեն իրականացնում է վերը նշված ծրագիրը: Ավելի քան հարյուրավոր շահառուներ, ովքեր զբաղվում են գյուղատնտեսական մթերքի ուղղակի արտադրությամբ և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակմամբ ու պահպանմամբ, նպաստավոր պայմաններով վարկեր են ստացել: Ծրագրի շրջանակներում տրամադրված վարկերը հիմնականում ուղղվել են պանրի և մսամթերքի արտադրությանը, անասնապահությանն ու ձկնաբուծությանը, գյուղատնտեսական մրգերի պահպանմանը սառնարանային խցիկներում, գյուղատնտսական մթերքների արտադրությանը, ինչպես նաև գյուղական տարածքներում առևտրի և սպասարկման զարգացմանը:

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ» ՈւՎԿ ՓԲԸ-ն հետևողական է ծրագրի հետագա զարգացմանը և շարունակելու է ակտիվորեն մասնակցել Համաշխարհային Բանկի միջոցներով իրականացվող Փոքր և Միջին Ձեռնարկատիրության ֆինանսական ռեսուրսների հասանելիության ծրագրի վարկային ռեսուրսների տեղաբաշխման գործընթացին: