Logo
March 17, 2020

Հարգելի հաճախորդներ,

Հաշվի առնելով կորոնավիրուսի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը և հիմք ընդունելով հայտարարված արտակարգ դրությունը, «ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ն, ցուցաբերելով սոցիալական պատասխանատվություն, առաջարկում է իր գործընկեր իրավաբանական անձ հաճախորդներին՝ մասնավորապես հյուրատնային, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի ոլորտում գործունեություն իրականացնող Ընկերություններին, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են ներկա իրավիճակից ելնելով և կարող են ունենալ դժվարություններ վարկային պայմանագրի պարտավորությունների կատարման հետ կապված, դիմել համապատասխան սպասարկող ստորաբաժանմանը՝ մարումների ժամանակացույցի վերանայման միջնորդությամբ: Յուրաքանչյուր հաճախորդին կցուցաբերվի անհատական մոտեցում:

«ՔԱՐԴ ԱԳՐՈԿՐԵԴԻՏ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի ֆիզիկական անձ հաճախորդները, որոնց եկամուտները (հասույթները) նվազել են ներկա իրավիճակից ելնելով և կարող են ունենալ դժվարություններ վարկային պայմանագրի պարտավորությունների կատարման հետ կապված, կարող են դիմել համապատասխան սպասարկող ստորաբաժանում՝ մարումների ժամանակացույցի վերանայման միջնորդությամբ:

Միևնույն ժամանակ բոլոր այն հաճախորդները, ովքեր կարող են սպասարկել իրենց վարկերը, հորդորում ենք չհետաձգել վճարումները և կատարել դրանք ըստ սահմանված ժամանակացույցի, որպեսզի երկու ամիս հետո առավելագույնս խուսափեն ապագա վճարումների բեռը ավելացնելուց:

Խնդրում ենք կազմակերպության մասնաճյուղեր մոտենալ միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Այն բոլոր դեպքերում, երբ, այնուամենայնիվ, Ձեզ գործարք իրականացնելու համար անհրաժեշտ է այցելել մասնաճյուղ, կրկին խնդրում ենք պահպանել հետևյալ կանոնները՝

– Գործարք կատարելուց առաջ և հետո ախտահանել ձեռքերը մասնաճյուղերում առկա հատուկ միջոցներով,

– Կրել բժշկական պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ,

– Աշխատակիցների և այլ հաճախորդների միջև պահպանել պատշաճ հեռավորություն,

–  Հնարավորության դեպքում խուսափել մանկահասակ երեխաների հետ մասնաճյուղեր այցելելուց:

 

Ձեզ հետաքրքրող ցանկացած հարցերի համար կարող եք դիմել ընկերությանը` զանգահարելով 060 440550 հեռախոսահամարով կամ ուղարկելով էլեկտրոնային նամակ dimum@card.am հասցեով: