Logo
May 6, 2022

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  ունիվերսալ  վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) գործադիր տնօրեն Մխիթար Ազատյանը և ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը համագործակցության հուշագիր ստորագրեցին։

Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի վարիչ Աշոտ Մարդոյանը, կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը և ՈՒՎԿ անձնակազմի կառավարման ղեկավար Ինգա Ղասումյանը։

Ռեկտոր Դիանա Գալոյանը, ներկայացնելով ֆինանսական ոլորտի մասնագիտությունները, նշեց, որ Տնտեսագիտական համալսարանը երկրի ֆինանսական հատվածի համար մասնագետներ պատրաստող հիմնական բուհն է, և այս համատեքստում կարևորում է ֆինանսական ոլորտի կազմակերպությունների հետ համագործակցությունը։ Բուհի ղեկավարն ընդգծեց, որ Տնտեսագիտականը պատրաստակամ է համագործակցության տարբեր ձևաչափեր քննարկելու և իրականացնելու, որոնք կնպաստեն ուսանողների փորձառությունների, նրանց համար տարատեսակ դասընթացների կազմակերպմանը։

«ՔԱՐԴ ԱգրոԿրեդիտ»  ունիվերսալ  վարկային կազմակերպության (ՈՒՎԿ) գործադիր տնօրեն Մխիթար Ազատյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության հրավերի համար և նշեց, որ պատրաստ են ուսանողներին աջակցել թե՛ փորձառությունների կազմակերպման, թե՛ թափուր հաստիքների համալրման գործընթացում, թե՛ քննարկել այլ օգտակար նախաձեռնություններ։