Logo
January 29, 2020

2020թ․ հունվարի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելեց ՔԱՐԴ հիմնադրամի գրասենյակ՝ ծանոթանալու հիմնադրամի գործունեությանը։ Վարչապետը շրջայց կատարեց գրասենյակում՝ ծանոթանալով բաժինների և հիմնադրամին կից նորաստեղծ ընկերությունների՝ «ԱգրոՏրենտ», «ՍմարթԱգրո» և «ԱգրիԿոնցեպտ» կատարած աշխատանքներին։ Երկրի ղեկավարը ծանոթացավ նաև  ՔԱՐԴ Ագրոկրեդիտ Ունիվերսալ Վարկային կազմակերությանն ու  ծավալած գործունեությանը, ինչպես նաև «Գրին Դեյ» օրգանական խանութ սրահի ապրանքներին։

Շրջայցից հետո տեղի ունեցավ խարհրդակցություն, որի ընթացքում հինադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը ներկայացրեց հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերն ու դրանց ազդեցությունը մեր գյուղատնտեսության վրա։

Երկրի վարչապետը ողջունեց CARD-ի ծավալած գործունեությունը՝ խրախուսելով շարունակել կառավարության և հիմնադրամի  հետագա համագործակցությունը:

Ստորև տեղադրված հղումներով կարող եք գտնել այցի վերաբերյալ հրապարակումները լրատվամիջոցներում։

https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/01/18/Nikol-Pashinyan-Visit/

https://168.am/2020/01/18/1239764.html?fbclid=IwAR28bu14j0kEgJKMProVLrPv7O6Q-lBf5XRsgeh7dlIr4NQyXWRcgaYxrhY

https://www.azatutyun.am/a/30384507.html

https://news.am/arm/news/555237.html