ՋՀՀ վարկ (ԵՁԳԶ ծրագիր)
- Զբաղվում են գյուղատնտեսական գործունեությամբ կամ ձեռներեցությամբ և ունեն աշխատանքային փորձ այդ ոլորտում
- Մասնակցել են ՋՀՀ հիմնադրամի կողմից կազմակերպված «Ֆինանսական օժանդակություն սկսնակ և գործող բիզնեսներին գյուղական վայրերում» ծրագրի դասընթացներին
ՀՀ տարածքում փոքր և միջին ձեռնարկատերերին փոխառությունների տրամադրումն է:
- 100,000-5,000,000 ՀՀ դրամ
- Վարկերը տրամադրվում են մինչև 60 ամիս ժամկետով
- Վարկի տոկոսադրույքը կազմում է տարեկան 9%
- Վարկի փաստացի տոկոսադրույքը կազմում է 9.4-9.8 % (ՀՀ դրամ)
- Վարկի տոկոսագումարը հաշվարկվում է վարկի ընթացիկ մնացորդի նկատմամբ
- Որպես ապահովության (գրավի) տեսակ կարող է հանդես գալ շարժական և անշարժ գույք
- Վարկի և տոկոսագումարի վճարումը կատարվում է համաձայն վարկառուի դրամական հոսքերի, սակայն վճարումների հաճախականությունը պետք է լինի ոչ պակաս քան երկու անգամ 12 ամսվա ընթացքում
- Վարկ տրամադրելու դրական որոշման և վարկի մերժման գործոններն են հաճախորդի վարկունակության գնահատումը և նրա վարկային պատմությունը` վարկի դիմելիս կամ ստանալիս վարկառուն պետք է չունենա ժամկետանց կամ խնդրահարույց պարտավորություններ:
- Վարկառուի կողմից պարտավորությունների չկատարման դեպքում՝ գրավի հաշվին վարկային պարտավորությունները մարելու համար գրավը բավարար չլինելու պարագայում պարտավորությունների մարումը կարող է իրականցվել վարկառուի այլ գույքի և/կամ միջոցների հաշվին:
- Վարկերի տրամադրման համար երաշխավորող անձանց քանակը որոշվում է հետևյալ կերպ`
- 1,000,000 ՀՀ դրամ ներառյալ` առնվազն 1 երաշխավոր
- 1,000,001 – 2,000,000 000դրամ ներառյալ` առնվազն 2 երաշխավոր,
- 2,000,001 – 5,000,000 000դրամ` – առնվազն 3 երաշխավոր
Վարկերի տոկոսադրույքի հաշվարկը
Վարկերի տոկոսները հաշվարկվում են վարկի փաստացի մնացորդի նկատմամբ օրական կտրվածքով՝ տարին ընդունելով 365 օր: Վարկի անվանական տոկոսադրույքը մնում է անփոփոխ վարկի ողջ գործունեության ընթացքում:
Ընդ որում որպես սուբսիդավորում անհատույց տրամադրվում է նշված 9% տարեկան տոկոսադրույքի տոկոսագումարի և փաստացի տրամադրված 4% տարեկան տոկոսադրույքից առաջացած տոկոսագումարի տարբերությունը
Եթե բանկային տոկոսի (ՀՀ ԿԲ կողմից հաշվարկային բանկային տոկոսադրույք) կրկնակին ավելի պակաս է, քան սահմանվածը տոկոսադրույքը, ապա առավելագույն տոկոսադրույքը սահմանվում է բանկայինի կրկնակի տոկոսը:
Վարկի տոկոսագումարների հաշվարկի օրինակ.
Վարկի տոկոսադրույքի հաշվարկի պարզ օրինակ է` (Վարկի գումար*տոկոսադրույք)/ ամիսների քանակ (կամ օրերի քանակ)
Այսպես` 500,000 ՀՀ դրամ 9% տարեկան տոկոսադրույքով 12 ամիս մարման ժամկետով վարկի դեպքում ամսական տոկոսների միջին վճարման չափը կկազմի`500,000*0,09/12=3,750 ՀՀ դրամ, որից վճարվում է ընդամենը 4%-ը՝ 1667 ՀՀ դրամ տոկոսագումար:
Այլ վճարներ
- Վարկի տրամադրման միանվագ վճար չի գանձվում
Տույժեր
- Վարկի տոկոսների և/կամ մայր գումարի մարումները ուշացնելու դեպքում սահմանվում է տուգանք ժամկետանց գումարի (վարկի ժամկետանց գումարի և վարկի ժամկետանց տոկոսագումարի) ուշացված յուրաքանչյուր օրվա համար 0.1%-ի չափով:
Վարկի հաստատման և տրամադրման ժամկետներ
Ընկերության կողմից վարկային հայտի վերաբերյալ որոշման կայացումը և դրա մասին վարկային հայտ ներկայացնողին տեղեկացնելն ու վարկը վարկառուին տրամադրումը կատարվում է առավելագույնը 30 օրվա ընթացքում:
- «ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՀԱՂՈՐԴԱԿՑՎԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՁԵՐ ՆԱԽԸՆՏՐԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ՝ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ: ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ԵՂԱՆԱԿՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ ԱՄԵՆԱՀԱՐՄԱՐԱՎԵՏՆ Է: ԱՅՆ ՀԱՍԱՆԵԼԻ Է 24/7 ՌԵԺԻՄՈՎ, ԶԵՐԾ Է ԹՂԹԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿՈՐՍՏԻ ՌԻՍԿԵՐԻՑ և ԱՊԱՀՈՎՈՒՄ Է ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ» - «ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՒ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱՐՈՂ Է ՍՊԱՌՈՂԻՑ
- «ՃԱՆԱՉԻՐ ՔՈ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ» («KNOW YOUR CUSTOMER») ՍԿԶԲՈՒՆՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՊԱՀԱՆՋԵԼ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ ԿԱՄ ԱՅԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ»
- www.fininfo.am «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ`«ՁԵՐ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՈՒՆ»ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՐՈՆՄԱՆ, ՀԱՄԵՄԱՏՄԱՆ և ՁԵԶ ՀԱՄԱՐ ԱՄԵՆԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏԱՐԲԵՐԱԿԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՇՏԱՑՆՈՂ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ Է»
- ՎԱՐԿԻ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԿԱՐԺԵՆԱ ՎԱՐԿԸ ՁԵԶ ՀԱՄԱՐ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ԵՎ ՎԱՐԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ և ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳԾՈՎ ԲՈԼՈՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԸ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԺԱՄԿԵՏՆԵՐՈՒՄ ԵՎ ՉԱՓԵՐՈՎ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ:
- «ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ԿԱՄ ԹԵՐԻ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՎԱՐԿԱՏՈՒՆ 3 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐ ՀԵՏՈ ԱՅԴ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՈՒՂԱՐԿՈՒՄ Է ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈ, ՈՐՏԵՂ ՁԵՎԱՎՈՐՎՈՒՄ Է ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ԴՈՒՔ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՔ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՅԻՑ ՏԱՐԵԿԱՆ ՄԵԿ ԱՆԳԱՄ ԱՆՎՃԱՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼ ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՏ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ԽՈՉԸՆԴՈՏԵԼ ՁԵԶ` ԱՊԱԳԱՅՈՒՄ ՎԱՐԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ»
- ՎԱՐԿԱՌՈՒԻ ԿՈՂՄԻՑ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՄ ՈՉ ՊԱՏՇԱՃ ԿԱՏԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱՐԳՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԳՐԱՎԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ԵՒ ԻՐԱՑՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ: ԵԹԵ ԳՐԱՎԱԴՐՎԱԾ ԳՈՒՅՔԻ ԻՐԱՑՈՒՄԻՑ ՍՏԱՑՎԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՉԻ ԲԱՎԱՐԱՐՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԱՊԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ ՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՆԱԼ ՎԱՐԿԱՌՈՒԻ ԱՅԼ ԳՈՒՅՔԻՑ ԵՒ/ԿԱՄ ԱՅԼ ՄԻՋՈՑՆԵՐԻՑ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՆՔՆ Է ԿՐՈՒՄ ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ԱՅՍԻՆՔՆ, ԵՐԲ ՎԱՐԿԱՌՈՒՆ ՉԻ ԿԱՏԱՐՈՒՄ ԿԱՄ ԹԵՐԻ Է ԿԱՏԱՐՈՒՄ ԻՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՊԱ ԴՈՒՔ ԵՔ ՎՃԱՐԵԼՈՒ ԻՐ ՓՈԽՈՐԵՆ, ՎԱՏԱՆԱԼՈՒ Է
ՁԵՐ ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՒ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԶՐԿՎԵՔ ՁԵՐ ՍԵՓԱԿԱՆ ԳՈՒՅՔԻՑ: - ՁԵԶ ՏՐԱՄԱԴՐՎԵԼՈՒ Է ՎԱՐԿԱՅԻՆ, ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԵՒ ՄԱՐՄԱՆ ԳՐԱՖԻԿԻ ՕՐԻՆԱԿ:
- ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԸՆՏՐՎԱԾ ԵՂԱՆԱԿՈՎ:
- 7 ՕՐ ԱՌԱՋ ԾԱՆՈՒՑՎԵԼՈՒ ԵՔ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ:
- ՎԱՐԿԻ ՄԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՄԵՆԱՈՒՇԸ ՄԵԿ ՕՐ ՀԵՏՈ, ՁԵԶ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՆ ԱՅԴ ՄԱՍԻՆ:
ԵՐԱՇԽԱՎՈՐՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԻ
- ՑԱՆԿԱՑԱԾ ԺԱՄԱՆԱԿ ՎԱՐԿԱՏՈՒԻՑ ՊԱՀԱՆՋԵԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐԿԻ ՄՆԱՑՈՐԴԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ:
- ՎԱՐԿԱՌՈՒԻՑ ՀԵՏ ՍՏԱՆԱԼՈՒ ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԻ ՀԱՄԱՐ ՎՃԱՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՒ ՎԱՐԿԱՌՈՒԻ ՓՈԽԱՐԵՆ ԿՐԱԾ ԱՅԼ ՎՆԱՍՆԵՐԸ:
Վարկ ստանալու համար ներկայացվում են հետևյալ փաստաթղթերը՝
Իրավանաբական անձանց համար
- Վարկային հայտ/դիմում
- Տնօրենի նշանակման մասին որոշում (հրամանից քաղվածք կամ հրամանի պատճեն): Եթե տնօրենը հանդես չի գալիս որպես գործարքի կոմ ապա լիզորված անձի լիազորագիր տրված տնօրենի կամ այլ իրավասու մարմնի կողմից
- Տնօրենի կամ լիազորված անձը հաստատող փաստաթուղթը ,սոցիալական քարտը (ՀԾՀ) և դրանց պատճենները
- Պետ.ռեգիստրի գրանցման վկայական կից ներդիրով (պատճեն) և հարկային կոդը
- Կանոնադրություն, հիմնադիր պայմանագիր (պատճեն)
- ֆինանսական հաշվետվություններ վերջին ֆինանսկան տարվա և ընթացիկ տարվա վերջին երկու եռամսյակների
- Տեղեկանքներ հարկային և կենսաթոշակային մարմիններից պարտքերի վերաբերյալ
- Հայտատուի իրավասու մարմնի որոշումը վարկ ստանալլու և դրա հետ դիմաց հայտատուի (կամ այլ անձանց) գույքը (իրավունքները) գրավ դնելու վերաբերյալ
- Գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճեն): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր
- Երաշխավորների անձը հաստատող փաստաթուղթը ,սոցիալական քարտը (ՀԾՀ) և դրանց պատճենները
- ACRA վարկային բյուրոյին հարցման իրականացման համար լրացված համաձայնությունը՝ երաշխավորների համար:
Ֆիզիկական անձանց համար
- Վարկի հայտ-դիմում
- Անձը հաստատող փաստաթուղթը ,սոցիալական քարտը (ՀԾՀ) և դրանց պատճենները
- Գրավադրվող գույքի սեփականության վկայագրեր և սեփականության հիմքեր (պատճե): Սարքավորումների գրավադրման դեպքում` նրանց անձնագրերը, ավտոմեքենայի գրավադրման դեպքում նրանց տեխ.անձնագրերը (պատճեն)
- Եկամուտների մասին տեղեկություններ (աշխատավարձ կամ այլ եկամուտներ)
- Անհրաժեշտության դեպքում կարող են պահանջվել լրացուցիչ փաստաթղթեր
- Երաշխավորների անձը հաստատող փաստաթուղթը ,սոցիալական քարտը (ՀԾՀ) և դրանց պատճենները
- ACRA վարկային բյուրոյին հարցման իրականացման համար լրացված համաձայնությունը՝ երաշխավորների համար: